Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
ՈՄԱ Գորիսն իրականացնում է ամրաշինական աշխատանքներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

ՈՄԱ Գորիսի ֆեյսբուքյան էջում գրված է.

🇦🇲🇦🇲Բնությունից նվեր ստանալով անառիկ լեռներ ու անտառներ, Սյունիքի եւ Արցախի բնակիչները պատմական տարբեր ժամանակներում չեն զլացել կառուցել ամրոցներ ու բերդեր։ 💪💪

👊Թերեւս դա է պատճառը, որ պատմության մեջ Հայաստան աշխարհի այս հատվածները մեր պետականության բացակայության պայմաններում կարողացել են պահել իրենց կիսանկախ կարգավիճակը, կարողանալով դիմադրել եւ ատամ ցույց տալ մեր թշնամիներին։👇

👆Այսօր ապրող յուրաքանչյուր հայ ինքն իրեն հարց պետք է տա, ո՞րոնք են մեր ժամանակների պատերազմներին համապատասխան ամրոցները եւ հարցի պատասխանից հետո առաջին քայլը՝ ձեռնամուխ լինել նման կառույցների, շինությունների պատրաստմանը։👇

Մենք սկսել ենք խրամատներ կառուցելուց։ Բայց սա դեռ սկիզբն է։ 👍

👉Մենք միասին մեր երկիրը կդարձնենք ամրոց, իսկ ազգը՝ բանակ։ 🇦🇲🇦🇲🇦🇲

Լուսանկաներում բնակավայրերին կից խրամատների փորման հերթական աշխատանքներն են։👇

#ԱզգԲանակ, #ԵրկիրԱմրոց, #ՈՄԱ, #ՈՄԱԳորիս

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել