Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ախալքալաքի և Ծալկայի շրջաններում կբացվեն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Ջավախքին աջակցության հիմնադրամ – ՋԱՀ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

✍Այսօր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի, նախատեսվում է առաջիկա ամիսների ընթացքում «Հրայր եվ Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ախալքալաքի շրջանի Բեժանո և Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղերում բացել «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ։

📌Ծրագրի նպատակն է խթանել Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացմանը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնմանը, հավելյալ տնտեսական ակտիվությանն ու ստեղծել աշխատանքի հնարավորություններ՝ հայրենիքում մնալու հեռանկարներ:

🤖Հիշեցնենք, որ ՋԱՀ-ի, ԱՏՁՄ-ի և անհատ բարերարների ջանքերով Ջավախքում արդեն գործում է 7 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ ավելի քան 500 երեխա ստանում է անվճար տեխնոլոգիական կրթություն:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել