Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի մասին. Վարուժան Գեղամյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Այսօր հրապարակվել է Ադրբեջան այցի ընթացքում Էրդողանին ուղեկցող լրագրողների հետ Թուրքիայի նախագահի մամուլի ասուլիսի սղագրությունը։ Ասուլիսի ընթացքում Էրդողանը մանրամասներ է ներկայացրել ՆԱՏՕ գագաթնաժողովի ընթացքում և Ադրբեջան այցելության ժամանակ վարած բանակցությունների մասին։

Ու թեև համաշխարհային լրատվականները այժմ արագ տարածում են այն լուրը, որ Թուրքիան Ադրբեջանում ռազմաբազա է հիմնելու, սակայն ես կբերեմ Էրդողանի ամբողջական պատասխանը, որը պարունակում է կարևոր նրբերանգներ։

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք այսպես կոչված «Շուշիի հռչակագրով» (ստորագրված՝ 15.06.2021) նախատեսվում է Թուրքիայի ռազմաբազաների բացում Ադրբեջանում, Էրդողանը բառացի պատասխանել է. «Դա այժմ մեր ներկայացրած կետերից դուրս չէ (նկատի ունի «Շուշիի հռչակագրի» տեքստի դրույթները)։ Այս հարցում ավելի ուշ զարգացումներ, ընդլայնումներ կարող են լինել։ Այժմ այստեղ մասնավորապես շատ ավելի կարևոր է սահմանները վերցնել ապահովության և երաշխքի տակ։ [Բազայի] հարցում մասնավորապես կարևոր է նաև Ի. Ալիևի Պուտինի հետ կատարելիք միջանկյալ հանդիպումները, որոնց արդյունքում այս հարցը կարող է տարբեր կերպ զարգնալ, մեր անելիք հանդիպումները կարող են այս հարցը այլ կերպ զարգացնել»։

Այս պատասխանից կարող ենք եզրակացնել, որ.

◾ Թուրքիան պատրաստվում է պաշտոնապես ռազմաբազա հիմնել Ադրբեջանի տարածքում։

◾ Այդ հարցը որոշված է Թուրքիայի և Ադրբեջանի միջև, սակայն դեռ կարիք կա բանակցելու Ռուսաստանի հետ, ընդ որում այդ հարցով պետք է զբաղվի թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը։

◾ Հստակ չէ, թե ինչպիսին կլինի այս հարցում ռուսական (և այլ կողմերի) դիրքորոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնին «Շուշիի հռչակագրի» կնքումը լուրջ մտահոգություններ է առաջացրել ռուսական ամենատարբեր շրջանակներում։

Տարածաշրջանը եռում է, սրընթաց զարգացումները, ինչպես նաև հավանական պատերազմն առջևում են։ Հայաստանը պետք է օր առաջ պատրաստվի դիմակայելու այս նոր մարտահրավերներին և օգտվելու հնարավորություններից։ Դրա առաջ քայլը հունիսի 20-ն է, երբ տգետների ու կապիտուլիանտների կառավարությունը կհեռացվի իշխանությունից և կսկսվի պետական համակարգի վերականգնումը։

#հակաՀայաստան #սարդարապատ2

Վարուժան Գեղամյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել