Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Դժվարացել ու խիստ սահմանափակվել են ինչպես Թեհրանի, այնպես էլ Մոսկվայի գործիքակազմերը. Ահարոն Վարդանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Իրանագետ Ահարոն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Այն, որ Իրան-Թուրքիա հարաբերությունները բազմաշերտ են, ունեն բազմաթիվ շահերի համընկնումներ ու բախումներ, որ դրանք տեսանելի ու անտեսանելի թելերով շաղկապված են միմյանց, պարզ էր, երևի թե բոլորին։

Այստեղ ուզում եմ ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա, որից պարզ կդառնա, որ մինչ այս պահը Իրանը Թուրքիային տարբեր հարթակներում զսպում էր նաև այն բանի շնորհիվ, որ հայկական վերահսկողության տակ էր գտնվում նաև ողջ Արաքսի հովիտը։

Այսպես․ դեռևս 2012 թ․ Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծվում է, այսպես կոչված, «Լաջվարդի ճանապարհի» տրանզիտային ուղին, որն իրենից ենթադրում է Աֆղանստանի Թուրղունդի և Աղինա բնակավայրերից լաջվարդի արտահանում՝ Աֆղանստան-Թուրքմենստան-Կասպիծ ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա և այնուհետև դեպի այլ աշխարհամասեր և մայրցամաքներ ուղիով։

Այս մեգածրագրով Թուրքիան նպատակ է հետապնդում շրջափակման մեջ գցել Իրանին, զրկել վերջինս իր տարանցիկությունից և ռազմավարական ուղիներից ու նավահանգիստներից։ Այդ պատճառով այս ծրագրին Իրանը մշտապես դեմ է արտահայտվել՝ որոշ դեպքերում ստանալով նաև Մոսկվայի աջակցությունը։

Ծրագիրը որոշ ժամանակով առկախված վիճակում է եղել և միայն, ուշադրություն, 2018թ․ դեկտեմբերից է կրկին սկսել ակտիվանալ։ Նույնիսկ կնքվել է համաձայնագիր, բայց կրկին հանդիպելով Իրանի կոշտ դիմադրությանը, մնացել առկախված վիճակում։

2020թ․ 44 օրյա պատերազմից հետո փոփոխված աշխարհաքաղաքական ստատուս քվոն Թուրքիայի համար լրացուցիչ դռներ է բացել, և վերջինս անցել է գործի։ Ծրագիրը վերջնականապես կյանքի կոչելու համար Թուրքիան իրականացնում է հետևյալ քայլերը՝

-զինում է թալիբներին և նրանց ուղղում Իրանի դեմ․ ներկայումս բավականին անհանգիստ է ԻԻՀ-Աֆղանստան սահմանը։ Բավականին հաճախ հարձակումների է ենթարկվում Խաֆ-Հերաթ երկաթուղին, որը հանդիսանում է Չաբահար նավահանգստի և տարածաշրջանի այլ երկրների միջև կապող օղակ,

-վերջին երկու-երեք ամիսների ընթացքում Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններում ԻԻՀ սահմանապահների և ահաբեկչական խմբավորումների միջև հարձակումները ստացել են սովորական բնույթ,

-Ջանալով իրագործել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» և կտրելով ՀՀ-ԻԻՀ ցամաքային կապը, փորձելու պանթուրքիզմի տարածմամբ անկայունություն ստեղծել նաև Իրանի հյուսիսային շրջաններում՝ այդպիսով Իրանին զրկելով դիմադրությունից նաև այս հատվածում։

Փաստորեն, ստացվում է, որ Թուրքիան, առավելություն ստանալով Հարավային Կովկասում, փորձում է այն տեղափոխել դեպի ավելի արևելք և հարավ-արևելք՝ իրացնելով իր համար մեգածրագրից մեկը։

Ժամանակին՝ Թեհրանը կարողանում էր արդյունավետ գործել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածաշրջանում, շնորհիվ նաև հայկական զինված ուժերի, պահպանվում էր աշխարհաքաղաքական ստատուս քվոն, իսկ ներկայումս խախտվել է այդ բալանսը և արդյունքում, դժվարացել ու խիստ սահմանափակվել են ինչպես Թեհրանի, այնպես էլ Մոսկվայի գործիքակազմերը։

Հետևեք մեզ նաև թելեգրամում՝

Իրանն իրանագետների աչքերով:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել