Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Աղանդները զբաղված են թուրքական լոբբինգով․ Ալմաստ-Ալլա Մուրադյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Ալմաստ-Ալլա Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Աղանդները զբաղված են թուրքական լոբբինգով․․․․․

Երեկվա բացահայտումները 44-օրյա պատերազմի մասնակիցներին աղանդավորական քարոզչության մեջ ներգրավվելու վերաբերյալ դեռ ամբողջական չէին։ Արմատները բավականին խորն են և ավելի զարհուրելի։ Հիմա կներկայացնեմ, թե ինչպե՞ս են տարբեր աղանդներ և հայկական բողոքանակությունը դրսում օգտագործվում հայ-թուրքական բարեկամությունը լոբինգ անելու, Հայաստանի սահմանները Թուրքիայի համար բացելու, հայ-թուրքական առևտրային հարաբերություններ ստեղծելու համար և իրականում ի՞նչ նպատակներ է հետապնդում պատերազմի մասնակիցներին որպես թիրախային խումբ ներգրավվելը։

Ձեզ եմ ներկայացնում https://www.atpi.online/ հարթակը, որը կոչվում է Հայ-Թուրքական երկխոսության նախաձեռնություն։ Ուշադրությունս շատ չէր գրավի այս կայքը, եթե այն չվերաբերվեր հենց աղանդներին։ Ուրեմն կայքի կարգախոսն է․ <Ամեն ինչ սկսվում է քեզանից>։ Այս կազմակերպությունը զբաղվում է Թուրքիայում բողոքական քրիստոնյաների և ամբողջ աշխարհով մեկ հայ բողոքական և աղանդավորական կազմակերպությունների անդամների միջև հանդիպումներ կազմակերպելով, բայց ոչ թե ամրապնդեոլւ հավատքը, այլ հայ-թուրքական բարեկամությունը քարոզելու նպատակով։ Այսպես է բնութագրված նրանց կարգախոսը՝ Հայ-Թուրքական երկխոսության նախաձեռնությունը՝ դա Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև ջանքն է, որն ուղղված է ներմանը, բուժմանը, հաշտեցմանը և բարեկամությանը (թուրքերի հետ՞՞․․․․)։ Իհարկե, ոչ մի պաշտոնական ղեկավարների մասին խոսք չկա, համենայնդեպս Հայկական կողմից, այլ ներգրավված են աղանդավորական կառույցների ղեկավարները ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից և Թուրքիայից։ 2015թ․-ից սկսված կազմակերպության ղեկավար՝ ոմն պաստոր Գրիգը (Գրիգ Սիմոնյան) հավաքագրում է տարբեր երիտասարդներ Հայաստանում գործող աղանդներից և ստեղծում նոր աղանդավորական ցանց։ Կազմակերպվում են հանդիպումներ և միջոցառումներ աշխարհի տարբեր երկրներում միայն մեկ նպատակով՝ քրիստոնեական երկխողություն ծավալել հայերի և թուրքերի միջև, որի ժամանակ քրիստոնյա դարձած թուրքերը ներողություն են խնդրում հայերից իրենց նախնիների գործած ոճրագործությունների համար, իսկ հայերը՝ հուզմունքից և զարմանքից դրդված <քրիստոնեական> սիրով ներում են նրանց (նկարագրությունը իմը չէ, այլ միջոցառումների մամուլի ասուլիսներից է վերցված)։ Թուրքերը համոզում են, որ իրենք կոչված են խաղաղության և ողորմության, որ իրենք կարող են աղ և լույս լինել բոլոր մոլորյալների համար․․․․․․Լացակումաց ներողություն են խնդրում, քրիստոնեաբար լվանում են հայերի ոտքերը և այլն։

Իսկ ներկա գտնվող հայերը ներում են նրանց հետևյալ արտահայտություններով՝

1․ Ես երբեք չէի հավատա, որ նման բանի ականատես կլինեմ,

2․ Ես ատում էի ձեզ և ձեր ժողովրդին (թուրքերին), իմ պապերը անգամ սպանել են ձերոնցից մի քանիսին (օօօ, ինչպիսի դաժանություն մեր կողմից․․․),

3․ Մենք ներում ենք ձեզ, ներում ենք առանց նախապայմանների, առանց պահանջի, մենք ուղղակի ներում ենք ձեզ,

4․ Մեզ այնքան բան է ներվել, մենք էլ ձեզ ենք ներում,

5․ Ես պատրաստ եմ հարաբերություններ կառուցել Թուրքիայում, այցելել թուրքական գյուղերը և ծանոթություններ հաստատել,

6․ Մենք սիրում ենք ձեզ, ընդունում ենք ինչպես մեր եղբայրներ, գրկում ենք ձեզ,

7․ Ինչպե՞ս մենք կարող ենք համագործակցել և աշխատել ձեզ հետ Թուրքիայում։

Դիտմամբ եմ այսքան մանրամասն գրում, որ հասկանալի լինի, թե ի՞նչ տեսակի երկխոսության մասին է խոսքը և ի՞նչ տեսակի ուղեղի լվացում է գնում։ Ներել առանց պահանջի, առանց նախապայմանների, պատրաստ լինել համագործակցության, բիզնես հարաբերություններ ստեղծել, սահմանները բացել և այլն․․․․․․Ես իհարկե դեմ չեմ, որ թուրքերը քրիստոնյա դառնան, որ աղ և լույս կարողանան լինեն, աղ և լույս, համերաշխություն և խաղաղություն տարածեն․․․․․․․․Ուղղակի դա շատ ակնհայտ երևաց 2020թ․ 44-օրյա պատերազմում։ Եվ դա էլի խաղաղության միամիտ փորձ կարող էր դիտարկվել, եթե չլիներ երեկվա բացահայտումս, որ այդ նույն կառույցը՝ ի դեմս պաստոր Գրիգի և հարթակի մյուս մասնակիցների, հիմա էլ այդ նույն երկխոսության մեջ է փորձում ներգրավվել 44-օրա պատերազմի մասնակիցներին, նրանց համար տարբեր միջոցառումներ և ճամբարներ կազմակերպելով։

Իսկ հիմա մնացած ինֆորմացիան նկարներից։

Առաջին նկարում հիմնադիր հավաքն է, որտեղ տեսնում եք Հայաստանի <Ռեմա> եկեղեցու հովիվ Կարեն Խաչատրյանին։ Երեկվա հրապարակմանս նկարներից, որտեղ պաստոր Գրիգը ճամբար է կազմակերպել Like JESUS Christianity աղանդի ղեկավար Խաչիկ Դովալթյանի օգնությամբ՝ պատերազմի մասնակիցների համար, և օհօ, նորից մեզ ծանոթ Քրիստինե Հալաջյանը։ Օղակը փակվում է։ Այս բողոքական կառույցներն են ամբողջ աշխարհում, որ մասնակցում են նախաձեռնությանը՝ Armenian Evangelical Brethren Church, First Armenian Presbyterian Church, Campus Bible Church, Armenian Christian Fellowship, Unnited Armenian Congregational Church, Christian Outreach for Armenians և այլն։

Մեկ հատկանշական նկար ևս, որը վկայում է, որ պաստոր Գրիգը իր խմբով 2020թ․ նոյեմբերի 12-ին հասցրել է Շուշիի Ղազանչեցոցում աղոթել (սա արդեն ազգային անվտանգության ոլորտից է, պարզ է այդ օրերին ինչ քամի է նրանց խմբին տարել այնտեղ)։

Եվ մի բան էլ, տվյալ կազմակերպությունը համագործակցում է նաև Amazon.com–ի հետ, որտեղ նույն թեմատիկ հայ-թուրքական բարեկամության նվիրված ահռելի գրականություն կա զետեղված և տվյալ կազմակերպության վրա հղում անելիս կարելի է օգտվել 5% զեղչով։ Մեծ լոբինգ, այնքան մեծ, որ ակնհայտ է դառնում թե ինչ գերտերություն կարող է այս ամենի հետևում կանգնած լինել։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել