Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Դիլիջանում Մեդիագրագիտության հաքաթոն կանցկացվի

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Երեւանի Գյոթե կենտրոնի հետ համատեղ հուլիսի 2-ից 5-ը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կանցկացնեն Մեդիագրագիտության հաքաթոն:

Հաքաթոնը Գյոթեի-Ինստիտուտի կողմից նախաձեռնած «Data CTRL Center» տարածաշրջանային նախագծի մի մասն է։

Հաքաթոնի նպատակն է հասարակության շրջանում մեդիագրագիտության եւ անձնական տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։

Հաքաթոնին ներկայացվող թեմաներն են Մեդիագրագիտությունը եւ Անձնական տվյալների պաշտպանությունը:

Հաքաթոնի մասնակցության հայտ կարող են ներկայացնել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում սովորող 15-18 տարեկան սաները։

Ներկայացված հայտերից կընտրվեն 30 ամենաիրական, հետաքրքիր գաղափար ներկայացրած մասնակիցները։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ-ի հունիսի 15-ը ներառյալ։

Հայտերը կարող եք լրացնել այս հղումով

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետեւյալ հայտը եւ ներկայացնել գաղափարներ, որոնց իրականացումը թույլ կտա՝

– Հասկանալ մեդիայի աշխատանքը

– Կողմնորոշվել տեղեկատվական դաշտում

– Վերլուծել, համեմատել եւ ստուգել լուրերը

– Պաշտպանել անձնական տվյալները։

Հաքաթոնի արդյունքում անհրաժեշտ է ստեղծել՝

– մեդիագրագիտության ոլորտի խաղեր, հավելվածներ, կայքեր 

– նոր գործիքներ, որոնք կօգնեն պաշտպանել անձնական տվյալները, 

– ծրագրային այլ գործիքներ։

Լավագույն գաղափար ներկայացնող թիմը կպարգեւատրվի խրախուսական մրցանակով։

Նյութի աղբյուրը՝ itel.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել