Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Բոլշևիկյան և ներկայիս իշխանությունների կողմից հայ հոգևորականների դեմ ուղղորդված քարոզչության մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Տ. Նշան քահանայ Ալավէրդեանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Միշտ փորձել եմ պատկերացնել ու հասկանալ, թէ ինչպէ՞ս բոլշեւիկեան պրոպագանդայի արդիւնքում հայ հոգեւորականը կարող էր ազգի թշնամի ներկայացուել ու գնդակահարուել։ Այս օրերին հայ եկեղեցականին կոռումպացուած կոչելու, մուրճային սադիզմով նորովի խաչելու ոգին դա շատ աւելի է զգացնել տալիս։

Ամէն առաւօտ քրիստոնեայ մարդն օրը սկսում է աղօթքով ու սատանայից հրաժարումով։ Այս շարքում հրաժարուելով հրաժարւում ենք ոչ միայն «նրա (սատանայի) բոլոր խաբեութիւններից, նրա պատրանքներից, խորհուրդներից, ընթացքից, չար կամքից, չար հրեշտակներից» այլ նաեւ նրա«չար ծառաներից, չար կամարարներից»՝ լինեն դրանք կամայ թէ ակամայ։

«Տէրն իմ լոյսն է ու կեանքը, ո՞ւմից վախենամ. Տէրն իմ կեանքի ապաւէնն է, ո՞ւմից ես դողամ։ Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մօտեցան ինձ՝ մարմինս ուտելու, նրանք թուլացան ու ընկան» (Սաղմ.26։1֊2)։

«Աստծոյ վրայ դրի իմ յոյսը եւ վախ չունեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Սաղմ. 55:11):

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել