Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Պետական մարմինների կողմից անտեսված նախազգուշացումներ ՍՈՒ-30-ներ գնելու աննպատակահարմարության ու վտանգավորության մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ընկերս հիշեցրեց 2020 թ. հունվարի 28-ի այս հարցազրույցս, որտեղ մոտ 10 րոպե (սկսած 28:50 վայրկյանից) դարձյալ խոսում եմ ՍՈՒ-30-ններ գնելու աննպատակահարմարության ու վտանգավորության մասին։ ՍՈՒ-երի ձեռքբերման համար նախատեսված ահռելի գումարներով առաջարկում էի գնել ԱԹՍ-ներ, թևավոր հրթիռներ, արդյունավետ հակաօդային և հակատանկային միջոցներ, ժամանակակից հանդերձավորում, ինչպես նաև պատրաստել ստվարաթիվ պահեստազոր։

Նույն հաղորդման մեջ առաջարկում էի ՀՀ ԶՈՒ մեջ ստեղծել Հայկական գվարդիա, այսինքն՝ ընտիր զորամասեր, որոնք հնարավորություն կունենան կատարել բարդ առաջադրանքներ ու կլինեն մյուս զորամասերի համար օրինակելի։ Եվ եթե այդպիսի զորամասեր իսկապես ստեղծվեին, նրանք կկարողանային կանխել Հադրութի և Շուշիի անկումը։

Նույն 10-րոպեանոց հատվածում առաջարկում էի նաև Բաքվի նավթա-գազային արդյունաբերության համալիրի թիրախավորումն ընտրել որպես Ադրբեջանի ագրեսիան զսպելու ամենաարդյունավետ ռազմավարություն։ Այդպիսի հնարավորություններ ստեղծելու և ի լուր բոլորի ցուցադրելու դեպքում Բաքուն չէր համարձակվի լայնածավալ հարձակում սանձազերծել Հայաստանի (ներառյալ Արցախի) դեմ։

ՈՐԵՎԷ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՉԵՂԱՎ, ՉԼՍԵՑԻ։ Եվ այս առաջարկություններն առաջին անգամ չէի անում։ Լավ, հիմա մտածում եմ, բա էլ ի՞նչ անեի, որ վերևներում մի քիչ ուղեղներն աշխատացնեին։

ՍՈՒ-եր գնելու աննպատակահարմարության հարցը գրավոր արծարծել էի դրանից էլ առաջ, տակավին 2019 թ. հոկտեմբերի 6-ին՝

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=959349907936254&id=100015837611475

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել