Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հրատարակվել է «Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ ժողովրդի հազարամյա տարեգրության ծալքերում» մենագրությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

____________________________________

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ ժողովրդի հազարամյա տարեգրության ծալքերում» կոլեկտիվ մենագրությունը:

Ժողովածուն ներկայացնում է հայկական հնագույն թագավորություններից (սկսած Ք. ա. Գ հազարամյակից) մինչև մեր ժամանակների հանրային հարաբերությունների զարգացման տարբեր ծալքերն ու առանձնահատկությունները, Աշխարհաժողովների, ապա Ազգային-եկեղեցական ժողովների, դրանց ընդունված կանոնական սահմանադրությունների իրավագիտական դերն ու նշանակությունը:

Համակողմանի համեմատական վերլուծության շրջանակներում ներկայացվում են Ազգային-եկեղեցական ժողովները, «Կանոնագիրք հայոց»-ը, առանձին հեղինակների իրավագիտական երկերը, Լեհահայոց և Աստրախանի հայոց դատաստանագրքերը, Շահամիրյանների «Որոգայթ փառաց»-ը, Արևմտահայոց ազգային սահմանադրությունը: Անդրադարձ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում (1918-1920 թթ.) սահմանադրության ստեղծմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև Արցախյան շարժման նախօրեին և ընթացքում սահմանադրական պայքարի դրսևորումներին: Հատուկ ուշադրություն է դարձվում սահմանադրական մշակույթի արժեբանական արդի դրսևորումների համատեքստում նոր ժամանակների մարտահրավերներին:

Ժողովածուի նպատակն է ինչպես հայ, այնպես էլ միջազգային լայն հանրությանը հաղորդակից դարձնել հայ իրավական ու սահմանադրական մշակույթի ձևավորման ու զարգացման ողջ տարեգրությանը:

Հեղինակներ՝

Ազատ Բոզոյան,

Ալեքսան Հակոբյան,

Արթուր Վաղարշյան,

Արման Եղիազարյան,

Արտակ Մովսիսյան,

Գագիկ Հարությունյան,

Գրիգոր Թանանյան,

Հարություն Մարության,

Նարինե Միրզոյան

Պատասխանատու խմբագիրներ՝

Գագիկ Հարությունյան,

Արտակ Մովսիսյան,

Տ․ Արարատ քհն․ Պողոսյան,

Սարգիս Մելքոնյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչություն

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել