Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
ՀՀ ՔՕ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ հավաք անցկացնելուն խոչընդոտելու համար պատասխանատվություն սահմանող փոփոխությունը հակասահմանադրական նորմ է. Գևորգ Դանիելյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Կանխազգալով, որ նախընտրական քարոզչության ընթացքում իշխանությունների հասցեին հաճախ են հնչելու ակնհայտ ոչ հաճելի գնահատականներ, հապճեպ՝ դեռևս ս.թ. ապրիլի 28-ին ընդունված օրենքով, արդեն «բարի ավանդույթի» ուժով զուտ իրավիճակային փոփոխություններ կատարվեցին ՀՀ քրեական օրենսգրքում՝ սահմանելով խիստ պատասխանատվություն նախընտրական քարոզարշավի ժամանակ հավաք անցկացնելուն խոչընդոտելու համար: Սա, ինչ խոսք, հաշվի առնելով նաև կիրառողի իրավական դիրքորոշումները, անթաքույց հակասահմանադրական իրավական նորմ է: Հավանաբար, նախաձեռնության հեղինակները հույս են փայփայել, ինչն արդեն գործնականում է արձանագրվում, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ կազմակերպիչների քիմքին ոչ հարիր հայտարարություններ անելը, անկախ խոչընդոտելու փաստացի հանգամանքների առկայությունից, ինքնին բավարար կլինի այն, որպես հավաքն անցկացնելուն խոչընդոտել որակելու համար, ինչը ծայրահեղ նիհիլիզմ է: Ստացվում է, որ եթե նույն քաղաքացին էլ ավելի բարձր ձայնով ու առանց դադարի գովաբանի իշխանություններին, ապա չի խոչընդոտի, այլ բարոյական աջակցություն կցուցաբերի հավաքին՝ «երկաթյա բոլշևիկյան տրամաբանություն» ….

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել