Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գորիսում հերթական բազմաբնակարան շենքի բակն է հիմնանորոգվել և կահավորվել

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Հերթական անգամ կարմիր ժապավեն է կտրվում. Սյունիքի 14 հասցեի բազմաբնակարան շենքի բակն է հիմնովին նորոգվել։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը թաղամասի բնակիչների հետ է կտրել կարմիր ժապավենը։ Տարիներ շարունակ շենքի բակը քարուքանդ վիճակում էր, այժմ այն ամբողջովին այլ տեսք ունի։

Առուշ Առուշանյանի որոշմամբ դեռևս անցյալ տարի մեկնարկել էին բազմաբնակարան շենքի բակի հիմնանորոգման, կահավորման, խաղահրապարակի կառուցման աշխատանքները:

Կառուցվել են`

• Ջրավազան

• Մայթեր

• Տաղավար

• Հանգստի գոտի։

Թաղամասի բնակիչների, փոքրիկների հանգստի կազմակերպման համար ստեղծվել է գեղեցիկ միջավայր։ Հիշեցնենք, որ այս տարի խաղահրապարակներ կառուցելու նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ։

Գորիսի համայնքապետարան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել