Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Իրանը ներկայում հանդիսանում է կրիպտովալյուտայի խոշորագույն արտադրողներից մեկը. Բալյան Վարդան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Բալյան Վարդանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հունիսի 18֊ին Իրանում նախանշված նախագահական ընտրություններում գրանցված թեկնածուներից հաղթողի հիմնական հավակնորդ համարվում է դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին։ Մի հետաքրքիր հանգամանքի մասին կխոսեմ, որ փորձագիտական շրջանակները շրջանցում են։ Չգրանցված թեկնածուների թվում մի անչափ հետաքրքիր պերսոնաժ կար, ում անունը ընտրարշավում արդեն իսկ կապում են Ռաիսիի հետ։ Ուշադրություն եմ հրավիրում այս անձի վրա, որովհետև իրանական ապագա իշխանության համակարգում բոլոր պարագաներում հենց նա է լինելու վճռական դերակատարներից մեկը։

Շատերը չգիտեն, որ Իրանը ներկայում հանդիսանում է կրիպտովալյուտայի խոշորագույն արտադրողներից մեկը։ Կրիպտոֆերմաների համաշխարհային շուկայի 4.5 % տոկոսը բաժին է ընկնում մեր հարևան երկրին։ Թրամփի վարչակազմի տնտեսական կոշտ սանկցիաների պարագայում իրանցիները շատ արագ ձևավորեցին այդպես կոչված դիմադրության տնտեսություն` կրիպտոարժույթի մասշտաբային արտադրություն, ինչին նպաստում էր երկրում էլեկտրոէներգիայի սուբսիդավորվող ցածր գինը։Այս տնտեսական կոնցեպտի հեղինակը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներկայացնող, տեխնիկական գիտությունների երիտասարդ դոկտոր Սաիդ Մոհամմադն է, չկասկածեք, ապագա իրանական կառավարության իդեոլոգը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել