Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
«Վերջին դաս» էր կազմակերպել Վերիշենի միջնակարգ դպրոցը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Հունիսի 4-ին իրական «Վերջին դաս» էր կազմակերպել Վերիշենի միջնակարգ դպրոցը՝ առանց նախապես գրված ելույթների, սցենարի, այլ անմիջական ու բնական դաս՝ սովորական դպրոցական դասարանում՝ յուրաքանչյուր աշակերտին բնորոշ պահվածքով, դասղեկի մտերմիկ զրույցով ու անկեղծ խորհուրդներով։ Պատերազմով սկսված ուսումնական տարին թախիծ էր բերել կարծես միանգամից հասունացած 12-րդցիների աչքերին, հատկապես՝ տղաների, որոնք այդ օրերին դասերից հետո թիկունքում կամավորություն էին անում։ Եվ բնականաբար, առաջին դասն սկսեցին դպրոցի հերոսացած շրջանավարտներին հիշելով․․․

Վերջին դասին ներկա էր նաեւ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։ Նա Սյունիքի մարզպետի շնորհավորական ուղերձը փոխանցեց ներկաներին, ինչպես նաեւ անձամբ շնորհավորեց ու բարի երթ մաղթեց շրջանավարտներին։ Դպրոցը միշտ աչքի է ընկել ուսման բարձր առաջադիմությամբ, ու այս ուստարվա մեդալակրի 5 թեկնածուներին վարչության պետը գրքեր նվիրեց։

Մերի Գանդալյանը դպրոցին նվիրեց նաեւ արտերկրում բնակվող սյունեցի մի ընտանիքի նվերը՝ երկու բացառիկ ճանաչողական քարտեզ, որոնք հանձնվել էին վարչությանը՝ մարզի դպրոցներից մեկին նվիրելու համար։

Սյունիքի մարզպետարան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել