Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հայերեն խոսքի ճանաչման հավելված՝ օնլայն և օֆֆլայն կիրառության համար (տեսանյութ)

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
3 Views

Արտակ Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Գնահատեք հայերեն խոսքի ճանաչումը սովորական բջջային հեռախոսով և որ ամենակարևորն օֆֆլայն՝ առանց սերվերային հզորությունների կիրառման։ Տեսանյութում ներկայացված է աուդիոֆայլի վերծանման (խոսքի ճանաչման, ASR ֊ Automatic Speech Recognition) հնարավորությունը։ Ձայնագրությունը նախօրոք բեռնվել է Հանրային ռադիոյի կայքից և ծրագրի միջոցով վերծանվել է։ Վերծանված տեքստը կարելի է պահպանել և կիսվել բոլոր հնարավոր հաղորդակցային ծրագրերով (Gmail, Facebook, WhatsApp, Telegram և այլն)։

Բնականաբար ծրագիրը կարող է աշխատել նաև օնլայն ռեժիմով և վերծանել կենդանի խոսքը միկրոֆոնի միջոցով։

Օգտատիրոջ համար կա հնարավորություն բարելավել սեփական ձայնի ճանաչման որակը կատարելով նմուշային ձայնագրություններ։

Շուտով բջջային հավելվածը հասանելի կլինի ցանկացողների համար։ Սակայն մինչ այդ այն կանցնի լրջագույն թեստավորում և լրամշակում հայտնաբերված թերությունների վերացման նպատակով։ Հուսով եմ կգտնվեն բավարար քանակությամբ թեստավորողներ։

Թվային այս գործիքի ռազմավարական նշանակությունը դժվար է թերագնահատել։Այն հղկելուց հետո մենք ձեռնամուխ կլինենք թվային 3֊րդ կարևոր գործիքի՝ մեքենայական թարգմանության մշակմանը, որը ձայնի սինթեզի (TTS) և խոսքի ճանաչման (ASR) հետ թույլ կտա մշակել ՀԱՅԵՐԵՆՈՎ արհեստական բանականության պլատֆորմ և դրա հիման վրա կառուցել զուտ ազգային և պաշտպանված համացանց։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր դուրս հանել հանրային գիտակցությունը ներքին ու արտաքին թշնամական հարձակումների կրակի տակից։

Հետևեք նորություններին Ազգային արագացման հանրային նախաձեռնություն և Աշխարհաժողով էջերում։

Հ․Գ․ Ծրագիրը մշակվել է համաշխարհային ամենապրոֆեսիոնալ գործիքակազմերով՝ Kaldi ASR (Johns Hopkins University, ԱՄՆ), Vosk (Alpha Cephei, Ռուսաստան)։ Անչափ մեծ օգնություն են հատկացրել մեր արցախյան գործընկերները Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանից․

Diana Movsisyan

Arina Grigoryan

Gayane Grigoryan

Gayane Gevorgyan

Nvard Babayan

Inga Margaryan

Anush Hayrapetyan

Alvina Nersesyan

Lilit Tsaturyan

Ani Harutyunyan

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել