Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Եկել-հասել ենք բախտորոշ մի հանգրվանի. Արմեն Այվազյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
14 Views

Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Եկել-հասել ենք բախտորոշ մի հանգրվանի, երբ Հայաստանի լինելությունը հարցականի տակ դնող բոլոր տեսակի «զինադադարները», «համաձայնագրերն» ու «պայմանագրերը» կյանքի ուժով կորցնում են իրենց վավերականությունը և անպատճառ խախտվելու են կա՛մ թշնամու, կա՛մ մեր կողմից (դրանք, իրականում, արդեն իսկ խախտվում են ամենօրյա ռեժիմով)։

Այդ անխուսափելիության տրամաբանությունը բացատրել եմ բազմիցս, մասնավորապես՝ տակավին 2006 թ. հրապարակված հետևյալ հակիրճ տողերում.

«Հայկական հարցի հետագա զարգացումն անխուսափելիորեն բերելու է նոր պայմանագրերի ստորագրման…: Հողային հարցում այդ նոր պայմանագրերը կա՛մ պահպանելու են այսօրվա ստատուս-քվոն, կա՛մ լինելու են ավելի նպաստավոր Հայաստանի համար: Պակաս նպաստավոր լինելու պարագայում` Հայկական հարցի ռազմավարական վերը նշված բնությունն ինքն է վիժեցնելու դրանց կենսագործումը, վաղ թե ուշ տարածաշրջանում առաջացնելով նոր սրումներ, բախումներ ու պատերազմներ: ՔԱՆԻ ԴԵՌ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՐ ԱՆԿԱԽ ԳՈՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՎԱՐԱՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԻ ՍՏԱՑԵԼ, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ ՇՈՇԱՓՈՂ ՈՐԵՎԷ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ: Սա ուռա-հայրենասիրական լոզունգ չէ, որովհետև նման պայմանագրի խախտողը ոչ անպայմանորեն հայկական կողմը կլինի. Հայաստանի սահմանների ծայրահեղ խոցելիությունն ու պաշտպանական խորության բացակայութունը մշտապես գայթակղելու է ադրբեջանա-թուրքական դաշինքին` հարմար պահ գտնելու և ռազմական ուղիով մեկընդմիշտ «լուծելու» Հայկական հարցը` Հայաստանը լիկվիդացնելով:

Եթե մենք այս՝ այլընտրանք չունեցող ռազմավարական պարզ իրականությունը ժամանակին չնշմարենք և ազգովին չհակառակվենք հողային հարցերում այսօրվա դիրքերից նահանջ նախատեսող ինչ-ինչ աննպաստ պայմանագրերին, ապա դրանք մեզ կարող են բերել ողբերգական վախճանի»:

————————–

Մեջբերումն արված է հետևյալ հոդվածից. «Սևրի պայմանագրի չիրագործման հետևանքները Մերձավոր Արևելքի և միջազգային քաղաքականության համար». – «Երկիր», 13 հունվարի 2006 թ. (http://ararat-center.org/upload/files/Liberated_08.pdf

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել