Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
40 կամավոր վերապատրաստվել է որպես առաջին բուժօգնության հրահանգիչ. «ՎԱԼ» հիմնադրամ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

«ՎԱԼ» հիմնադրամ/ FUND “VAL” ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

Մայիսի 17-ից 28-ը «ՎԱԼ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվել է երկշաբաթյա դասընթաց առաջին բուժօգնության հրահանգիչներ պատրաստելու համար:

Դասընթացը վարել են ֆրանսիական «Մեդիթրեյնինգ» կազմակերպության հրավիրյալ մասնագետները՝ իրենց օրիգինալ մեթոդիկայով, որը առավելագույնս արտացոլում էր մարտի դաշտի իրական պայմանները:

Նշված ժամանակահատվածում վերապատրաստվել են 40 կամավոր՝ Երևանից, Սյունիքից, Գյումրիից, Չարենցավանից, Աշտարակից, ինչպես նաև Արցախի ԱԻՆ-ի կողմից գործուղված աշխատակիցներ: Բոլորը ստացել են առաջին կամ երկրորդ աստիճանի դասընթացի մասնակցության միջազգային սերտիֆիկատներ:

Դասընթացն անցկացվել է «ՎԱԼ» հիմնադրամի «Ուսումնամարզական կենտրոնի» հիմնադրման ծրագրի շրջանակներում:

Դասընթացի կազմակերպմանն աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում

• Santa Armeni Foundation-ին,Ֆրանսիա

• UGBU Foundation-ին, Ֆրանսիա

• «Hay ASSO» բժիշկների ասոցացիային, Ֆրանսիա

• Vivia Foundation-ին, Ռուսաստան

• «Ազնավուր» Հիմնադրամին, Հայաստան

Հատուկ շնորհակալություն տիկին Hasmik Gevorgyan Moreau-ին դրսևորած նախաձեռնողականության և ծրագրին աջակցելու համար:

В период с 17 по 28 мая, Фондом «ВАЛ» были проведены двухнедельные тренинги для инструкторов по оказанию первой медицинской помощи.Тренинги проводили приглашенные специалисты французской компании «Медитрейнинг» по своей оригинальной методике, приближенной к реальной ситуации поля боя.

За указанный период, прошли подготовку 40 волонтеров из Еревана, Сюника, Гюмри, Чаренцавана, Аштарака, а также командированные сотрудники МЧС Арцаха. Все они получили международные сертификаты о прохождении 1 и 2 ступени курсов подготовки.

Тренинги проводились в рамках программы Фонда «ВАЛ» организации Учебно тренировочного центра.

Выражаем благодарность за участие в организации наших курсов

• Santa Armeni Foundation, France

• UGBU Foundation, France

• «Hay ASSO» ассоциации, France,

• Vivia Foundation – Россия,

• Фонда «Азнавур» – Армения.

Особая благодарность Госпоже Hasmik Gevorgyan Moreau , за инициативу организации Учебно-тренировочного центра.

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել