Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ադրբեջանական մեդիատիրույթում ՔՊԿ-ի շանսերը բարձր են գնահատվում կրոնական և սեռական փոքրամասնությունների ներգրավվածության շնորհիվ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Բալյան Վարդանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ադրբեջանական տեղեկատվական տիրույթում շարունակում են քննարկել հունիսի 20-ի հայաստանյան խորհրդարանական ընտրությունների թեման: Պարբերաբար կներկայացնեմ ըստ մասնակից ուժերի ընդհանրական պատկերացումները և գնահատականները:

Սկսենք Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից: Ընտրարշավում հաղթելու շանսերը բարձր են գնահատում առաջին հերթին այն պատճառով, որ նախընտրական ցուցակի առաջատարները ներկայացնում են կազմակերպված կրոնական փոքրամասնություններ՝ սեկտալ կառուցվածքով: Հիշատակում են 3 հիմնական կրոնական հոսանքներ՝ Կյանքի խոսք, Հիսուսի եկեղեցի և Եհովայի վկաներ: Մասնավորապես, նշվում է, որ ցուցակի առաջատար Նիկոլ Փաշինյանը, Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը ներկայացնում են «Կյանքի խոսք»՝ իրենց բառերով տոտալիտար կրոնական սեկտան, առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «Հիսուսի եկեղեցի»-ն, վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը՝ Եհովայի վկաներ, և այլն:

Հետաքրքրական է, որ կառավարող կուսակցության ընտրական հաղթանակի մյուս առանցքային գործոն են համարում սեռական փոքրամասնություներին որպես կազմակերպված ընտրազանգված: Ըստ որում, ՔՊԿ առաջատար թեկնածուների մասով նշում են նրանց սեռական կողմնորոշումները, ներկայացնում եմ առանց մեկնաբանության. Տիգրան Ավինյան՝ համասեռամոլ, Լիլիթ Մակունց՝ բիսեքսուալ, Արայիկ Հարությունյան՝ համասեռամոլ, Արմեն Գրիգորյան՝ բիսեքսուալ, և այլն: Ցանկը մեծ է, ի դեպ: Հատկանշական է, որ մնացյալ ուժերի մասով էլ նման տեղեկությունները բազմաթիվ են, խորհուրդ կտամ, այս գրառումից շատ չոգևորվել, իրենց մասին էլ կխոսենք առաջիկայում:

Ինձ, սակայն, մտահոգում է այլ բան՝ սեռական և կրոնական կազմակերպված փոքրամասնությունների այսչափ լայն ներգրավվածությունը և մասնակցությունը մեր երկրում իշխանության համար պայքարում: Այս հանգամանքը դիտարկելի է նաև աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների ազդեցության գործակալ քաղաքական ուժերի և գործիչների բազմազանության և բազմաթիվության համատեքստում: Ռուսամետ, եվրոպամետ, ամերիկամետ, չինամետ, ինչամետ ասես կան:Լավ, այս գյուղում նորմալ քաղաքական ուժեր և գործիչներ կա՞ն:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել