Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Կեղծ տեղեկություններ Կառավարության նիստի ժամանակ. Հակահամաճարակային Ալյանս

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Հակահամաճարակային Ալյանս – Anti-epidemic Alliance ֆեյսբուքյան էջում գրված է.

‼ Կեղծ տեղեկություններ Կառավարության նիստի ժամանակ, որը գեներացրեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Ա․Ավանեսյանը

📍 Այսօրվա կառավարության նիստին վարչապետի պաշտոնակատարը Ա․Ավանեսյանի ներկայացումից հետո եզրահանգում է, որ․

Կեղծիք N 1․ Առաջին սեկվենատորը, որով արվում է ԴՆԹ հետազոտությունները, 2018թ․ մայիսից առաջ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես այդպիսի սարք գոյություն չի ունեցել։

Հերքում N 1․ ՁԻԱՀ–ի կենտրոնի սեկվենատորը ձեռք է բերվել 2012 թվականին։ Մինչև 2018թ․ Հայաստանում սեկվենատորներ են եղել նաև մի շարք այլ բժշկական կազմակերպություններում, այդ թվում թե՛ պետական, և թե՛ մասնավոր բնույթի։

Կեղծիք N 2․ Հայաստանի Հանրապետությունում 2018թ․ մայիսից առաջ ԴՆԹ հետազոտություն անելու հնարավորություն գոյություն չի ունեցել։

Հերքում N 2․ Դեռ 2014թ․փետրվարին ՀՀ–ում առաջին անգամ ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ԴՆԹ սեկվենավորման եղանակով ստացվել են ՄԻԱՎ–ի գենոմի սեկվենսների հատվածներ։

➡https://hetq.am/ru/article/32784

Կեղծիք N 3․ 2018թ․ հետո ձեռք է բերվել առաջին սարքը, իսկ պատերազմից հետո ձեռք ենք բերել երկրորդ սարքը, երբ որ հասկանալի է դարձել, որ մենք այդ ծավալները պետք է կարողանանք ապահովել, և սա է ցույց տալիս կառավարության վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ։

Հերքում N 3․ Առողջապահության նախարարության կողմից կատարվել է նոր սեկվենատորի (գենետիկական վերլուծիչի) աննպատակ, շուկայականից էապես թանկ գներով գնումներ, որը չի արագացրել նույնականացման գործընթացը, քանի որ խնդիրն այլ բանում է եղել։ ⬇https://www.facebook.com/arshak.petrosyan.50/posts/3711201805601053

❗️ Եվս մեկ հանճարեղ միտք վարչապետի պաշտոնակատարի կողմից․«Երբ որ համակարգերում բարեփոխումներ են տեղի ունենում, այդ թվում առողջապահության համակարգում, մենք տեսնում ենք ցույցեր, բողոքներ, որ մարդկանց աշխատանքից ազատում են»։

Պատասխանում ենք․ ՁԻԱՀ–ի կենտրոնի կազմաքանդումից հետո գենետիկական լաբորատորիայի բոլոր աշխատակիցներին ազատելով աշխատանքից պարալիզվել է այդ կարևորագույն օղակի աշխատանքը և բազմափորձ մասնագետները չեն ներգրավվել զոհվածների նույնականացման հետազոտություններում։ ⬇https://www.facebook.com/eduard.hovhannisyan.716/posts/10159003361054169

⁉️ Եվ սա դուք անվանում եք բարեփոխու՞մ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել