Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թուրքիան ընդամենը վերականգնում է այն, ինչ կորցրել է Օսմանյան կայսրությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
3 Views

Նկարում Թուրքիայի Զինված ուժերն են, Սիրիայի միջազգայնորեն ճանաչված սահմաններից 20 կմ խորքում գտնվող Աֆրին քաղաքի Ազատության հրապարակում։

Ներխուժման պաշտոնական հիմնավորումը «տարածաշրջանի ժողովուրդներին տեղի քրդական զինյալների ճնշումներից և բռնությունից փրկելն» էր։

2018թ. մարտից Աֆրին քաղաքը գրավված է Թուրքիայի կողմից։ Այնտեղ գործում է տեղական թուրքական իշխանություն, իսկ քաղաքի տեղաբնիկ քրդերի մեծագույն մասը գաղթել է։

Անցել է 3 տարի ու գրեթե ոչ մի պետություն չի վիճարկում Թուրքիայի իրավունքները Սիրիայի միջազգայնորեն ճանաչված տարածքում։

Իսկ այն կշտամբանքներին, թե Թուրքիան ծավալապաշտական քաղաքականություն է վարում, այդ երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը բառացիորեն պատասխանում է. «Մեզ ասում են ծավալապաշտ։ Թո՛ղ նայեն 1821-2020թթ. քարտեզին»՝ փաստացի ակնարկելով, որ Թուրքիան ընդամենը վերականգնում է այն, ինչ կորցրել է Օսմանյան կայսրությունը 1821-ից սկսած։

Երեք օր է՝ Ադրբեջանը, Թուրքիայի համաձայնությամբ և համակարգմամբ, ավելի քան 3 կմ-ով մտել է արդեն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք, իսկ մեր պաշտպանությունը կազմակերպում է տգետ ու անհայրենիք կապիտուլյանտը, ով պատրաստ է զիջել Թուրքիային և Ադրբեջանին ամեն բան՝ սեփական իշխանությունը պահելու համար։

Երբեմն չգիտեմ, թե էլ ինչպես զգուշացնեմ սպասվող արհավիրքի մասին։

#հակաՀայաստան #սյունիքիսպառնալիքը #սարդարապատ2

Վարուժան Գեղամյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել