Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ադրբեջանն ու Թուրքիան հանձնաժողով են ստեղծում՝ «հայերի պատերազմական հանցագործությունները քննելու համար»

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Ադրբեջանը և Թուրքիան ստեղծում են համատեղ հանձնաժողով՝ «Ղարաբաղում Հայաստանի ռազմական հանցագործությունները քննելու համար»: Այս մասին Trend գործակալությանն ասել է Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովի կազմում լինելու են ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներ: Այն աշխատանքները կսկսի մոտ ժամանակում:

Հանձնաժողովը ստեղծվել է Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների փոխնախարար Ֆիրդովսի Ալիևի առաջարկով և Թյուրքական աշխարհի գրողների ընկերակցության ղեկավար Սալիհ Քուրտի և Իսլամական պետությունների գիտնականների միության գլխավոր տնօրեն Բայրամ Ալթանի նախաձեռնությամբ:

«Հանձնաժողովի կազմում ներառված են 30 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ես: Հանձնաժողովը կքննի 44-օրյա Հայրենական պատերազմում հայ ագրեսորների իրականացրած ռազմական հանցագործությունները ադրբեջանցի ժողովրդի դեմ: Հայտնի է, որ  պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերն արգելված զենքով հրթիռային հարվածներ են հասցրել Գյանջային և Բարդային, ինչի հետևանքով սպանվել են խաղաղ  բնակիչներ: Հանձնաժողովի աշխատանքը նպատակ ունի ցույց տալ ամբողջ աշխարհին Հայաստանի ֆաշիստական քաղաքականությունը»,- ասել է Քըլըչը: 

Նա հավելել է, որ հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաև գիտության և կրոնական գործիչներ, որոնք կուսումնասիրեն «Ղարաբաղի շրջանում մզկիթներին և հուշարձաններին հասցված վնասը»:  

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Նյութի աղբյուրը՝ aravot.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել