Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Սյունիքում միջանցքի տրամադրումը կարող է իրականություն դառնալ, եթե մենք խելքի չգանք. Վազգեն Պետրոսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Վազգեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում մի քանի աշխարհաքաղաքական դիտարկում է հրապարակել: Նա, մասնավորապես, գրել է.

Մի քանի դիտարկում

ա- Սյունիքում միջանցքի տրամադրումն թուրքերին առայժմ միտք է, որով տարածաշրջանում պետք է կառուցվի նոր աշխարհաքաղաքական իրավիճակ։ Սա բոլորն են հասկանում։ Այս ծրագիրը կարող է իրականություն դառնալ, եթե մենք խելքի չգանք ու շատ արագ մեր արտաքին քաղաքականությունը ճիշտ ուղու վրա չդնենք։

բ- Չինաստանը Իրանում իր ներդրումները կսկսի, որպեսզի կարողանա իր տնտեսական գերիշխանությունը հաստատել Միջին Արևելքում, ու ԱՄՆ-ի ազդեցությունը նվազեցնելով, ապահովի իր էներգետիկ անվտանգությունը։ Ներկա պահին Վիեննայում ընթացող Իրան_ԱՄՆ բանակցություներն այս ծրագիրը խափանելու համար են։

գ- Թուրքիան լավ գիտի, որ ինքը ԱՄՆ-ի համար ընդամենը գործիք է ու գիտակցում է, որ ներկա փուլում, գոնե մի 20 տարվա կտրվածքով չի կարող ոչ մի կերպ դուրս գալ ԱՄՆ-ի հսկողության տակից։ Սակայն Էրդողանն էլ վերընտրվելու համար կարիք ունի իր «ազգային» և «իսլամիստ» դեմքը փրկելու։ Ուստի Էրդողանն ԱՄՆ-ի շահերին համահունչ է շարժվելու, առանց իր երկրի տարածքային անվտանգությունը վտանգելու։ Արդյունքում նա ՀԱՅԻՆ դարձնելու է թուրքի հիմնական թշնամի․․․

դ- Իսրայելի և Անգլիայի ներդրումների հարցը Կովսականում մասամբ կիրականանա, քանի որ ազերները դրա դեմը առնելու հնարավորություն չունեն։ Իրանում զարգանալու է ազերների հետ ընդհանուր պետության ստեղծումը, բայց ոչ թե իրանից հողեր պոկելու ծրագրով, այլ ազերբայեջանի մի մասը Իրանին միացնելով։ Դրա հիմքերը կան․․․

դ- Հայաստանը տարածաշրջանային խաղացող դառնալու համար, պետք է ունենա մի քանի հիմնական ծրագիր՝ կրթական, ռազմական, տնտեսական և մշակույթային բնագավառներում։ Այս նպատակին հասնելու համար, մեզ հարկավոր են ոչ թե պետության վասալ, այլ հզոր, գործունյա ու առաջնորդող ԵՊՀ ու Գիտությունների ազգային ակադեմիա…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել