Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանի ողջ պարագծով երկուստեք հավաքվում են լրացուցիչ ուժեր (տեսանյութ)

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Ղրղըզստանի պետական ​​սահմանային ծառայությունը հայտարարել է գերատեսչության հատուկ նշանակության ջոկատների կողմից Տաջիկստանի սահմանային ֆորպոստի գրավման մասին:

Հաղորդվում է նաև, որ երկու կողմերի լրացուցիչ ուժերը ձգվում են դեպի սահման: Համացանցում հայտնվել են Տաջիկստանի կողմից տանկերի շարժի մասին կադրեր:

«Այսօր 17: 00-ի սահմաններում, տաջիկական կողմը կրակ է բացել Կապչիգայի, Մին-Բուլակ, Դոստուկ սահմանային կետերի և Կոժոգարի և Բուլակ-Բաշի սահմանային կետերի ուղղությամբ:

Ականանետի գնդակոծության արդյունքում հրդեհվել է Դոստուկի ֆորպոստը: Ի պատասխան Տաջիկստանի անվտանգության գործողություններին ՝ uահմանային ծառայության Բորուի հատուկ ջոկատայինները գրավել են Տաջիկստանի Խոջա Ալլոյի սահմանապահ կետը: Ղրղզստան-Տաջիկստան սահմանի ողջ պարագծով երկուստեք հավաքվում են լրացուցիչ ուժեր և միջոցներ», — ասվում է Ղրղըզստանի սահմանային ծառայության հայտարարության մեջ:

Լրատվական գործակալությունը տեղեկացնում է , որ Տաջիկստանի քաղաքացիները հրդ-եհել են ղրղզական Կոկ-Տաշ գյուղում գտնվող մի քանի տներ: Կոկ-Տաշ եւ Ակ-Սայի բնակավայրերից, գործակալության տվյալներով, տարհանվել են տեղի 400 բնակիչներ:

Նշենք, որ երկու երկրներն էլ ՀԱՊԿ անդամ են:

Նյութի աղբյուրը՝ yerevan-times.com

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել