Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ինձ բացակա չդնեք. Գորիսեցի Արտեմ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջում տեղեկություններ ենք գտնում սիրված հրամանատար Արտեմ Խանզադյանի մասին.

ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ 🇦🇲

Գորիսեցի Արտեմը (Արտեմ Խանզադյան) հայ ազատագրական պայքարի նվիրյալներից է, Դրոյի ու Նժդեհի կողմից սիրված հրամանատար։ Մասնակցել է Լեռնահայաստանի ու Արցախի պաշտպանության համար մղված տասնյակ մարտերի, մշակել ու իրականացրել փայլուն գործողություններ, կատարել ամենաբարդ հանձնարարություններ թշնամու թիկունքում։ 1921-ի հուլիսին մարտական ընկերների հետ Իրան չի հեռացել, մնացել է Գորիսում, որտեղ էլ ձերբակալվել է եւ երկար ժամանակ Չեկայի զնդաններում խոշտանգումների ենթարկվելուց հետո՝ աքսորվել Սիբիր։ 1933թ. դիմել է փախուստի և հազարավոր կիլոմետրեր կտրելով՝ մեծ դժվարություններով հասել հայրենի Սյունիք, ապա՝ անցել Իրան: Մահացել է Թեհրանում։ Ապրած կյանքի ու կռվի տարիներին գլխովն անցածի մասին գրել է հուշեր («Վկայություններ»): Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։

#լեռնահայաստան_100

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել