Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Կրակում են նաև կանայք. սյունեցի հերոսը մարզում հիմնում է դիպուկահարների դպրոցներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

«Բանակը տղամարդկանց տարածքն է» կարծրատիպն է փորձում կոտրել Արցախյան պատերազմի մասնակից Վասիլ Ավետիսյանը: Նա հիմնում է դիպուկահարների դպրոցներ, որտեղ անվճար ուսանելու են 13-17 տարեկան տղաներ ու աղջիկներ: Դպրոցի գլխամասը Սիսիանում է, Սյունիքի մյուս քաղաքներում կգործեն մասնաճյուղերը: Դասավանդելու են բարձր որակավորում ունեցող դիպուկահարներ: Ավետիսյանն ափսոսանքով հիշում է. երբ Կոմանդոսը իմացավ դպրոցի հիմնադրման լուրը, շատ ուրախացավ, ցանկություն հայտնեց միանալ այդ գործին:

Փետրվարի 4-ին արդարադատության նախարարության կողմից դպրոցը ստացավ լիցենզիա, դասավանդելու են գործի գիտակները: Դպրոցի հիմնադիրը հպարտությամբ արձանագրում է՝ դիմորդների շարքում շատ աղջիկներ կան:

Արցախյան պատերազմում վիրավորված հերոսի դուստրը պատրաստվում է դիպուկահար դառնալ, կինը՝ հուզմունքը թաքցնելով, ասում է՝ սա այն է, ինչ ուզում եմ:

Պետությունը թույլատրել է հիմնել դպրոց, բայց ֆինանսավորման հարցը ինքներս կլուծենք՝ ասում է Վասիլ Ավետիսյանը: Օգնում է Սիսիանի երկրապահ կամավորականների միությունը:

Դասընթացները հիմնականում կլինեն դաշտային պարապմունքներով: Աշակերտներին ուսուցանելու են ռազմագիտություն, հոգեբանություն և տնտեսագիտություն: Դպրոց ընդունվելու համար երեխաները նաև բուժզննում են անցնում:

Արմինե Սիմոնյան

Աղբյուրը՝ 1lurer.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել