Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Խոսրով և Շիրին՝ Նիզամի Գյանջևիի «Խամսե» կամ «Հնգամատյան» կոչվող ժողովածուի երկրորդ պոեմն է․ Սուքիաս Թորոսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
14 Views

Сукиас Торосян֊ի ֆեյբուքյան էջից․

Խոսրով և Շիրին (պարս.` خسرو و شیرین), պարսկական գրականության դասական Նիզամի Գյանջևիի «Խամսե» կամ «Հնգամատյան» կոչվող ժողովածուի երկրորդ պոեմն է, որը գրվել է 1175 թվականից մինչև 1191 թվականն ընկած ժամանակահատվածում։ Պոեմում Նիզամին փառաբանել է սիրո երջանկացնող, ազնվացնող, սխրանքի մղող ուժը։ Այն պատմում է 591-628 թվականներին Իրանում գահակալած Սասանյանների արքայատոհմի շահ Խոսրով II Ափարվեզի և քրիստոնյա, ազգությամբ հայ` արքայադուստր Շիրինի սիրո մասին։7-րդ դարի հայ պատմիչ Սեբեոսը հիշատակում է Շիրինին, նշելով, որ նա Խոսրովի ամենաազդեցիկ կանանցից մեկն էր և որ նա քրիստոնյա էր` ծագումով Խուզիստանից։ Հնագույն աղբյուրներում գոյություն ունեն նաև երկու սիրիական ժամանակագրություններ, համաձայն որոնց Շիրինը արամեուհի էր` ծագումով Բեթ Արամեա շրջանից (գտնվում է ժամանակակից Իրաքում)։ Համարվում է, որ Շիրինի հայկական ծագման վերաբերյալ ավանդույթը, ինչպես այն ներկայացված է պոեմում` Նիզամիի կողմից, պատկանում է ավելի ուշ շրջանի:Խոսրովը գրում էր, որ չնայած Շիրինը քրիստոնյա է և ինքն օրենքով չի կարող կնության առնել քրիստոնյային, սակայն ինքն արհամարհել է օրենքը` ի նշան Բյուզանդիայի հանդեպ ունեցած երախտագիտության և պահում է Շիրինին իր մյուս կանանց հետ` որպես օրինական կին /այդ ժամանակ Բյուզանդիայի կայսրն էր Մորիկը/։Սասանյան քանդակի վրա պարզ երևում է կնոջ գլխին ծաղկող խաչը….միգուցե Շիրինն է….

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել