Գորիսում կկայանա 90-ականների մեծ Disco Party-ն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
65 Views

Օգոստոսի 7-ին Գորիսում՝ 90-ականների մեծ DISCO PARTY։

20:00-ից հրավիրում ենք բոլորին այցելելու մեր թեմատիկ ֆոտոզոնաներ, լուսանկարվելու, հրապարակելու ձեր լուսանկարները սոցիալական հարթակներում և նշելու #GorisDiscoParty հեշթեգով։

20:30-ին կտրվի երեկոյի պաշտոնական մեկնարկը։

DJ-ն կհնչեցնի 80-ականների, 90-ականների և 2000-ականների ամենասիրված հիթերը, իսկ Մխիթար Սպարապետի անվան հրապարակը կվերածվի մեծ բացօթյա պարահրապարակի։

Երեկոյի ընթացքում կխաղարկվեն երկու հատուկ ռետրո նվեր-բոքսեր, որոնցում ներառված են 90-ականների խորհրդանշական ու ջերմ հիշողություններ արթնացնող անակնկալներ։

Մրցանակներ կստանան՝

ամենահաջող ռետրո կերպարի հեղինակը,

լավագույն պարային կատարման մասնակիցը։

Հագե՛ք ձեր ամենավառ ռետրո կերպարը, վերցրե՛ք լավ տրամադրությունը և եկե՛ք միասին վերապրենք 80–90-ականների ամենասիրված երաժշտությունն ու անմոռանալի հիշողությունները։

Սպասում ենք ձեզ օգոստոսի 7-ին, ժամը 20:00-ից, Մխիթար Սպարապետի անվան հրապարակում։

Լուսանկարվե՛ք, պարե՛ք, հաղթե՛ք և դարձե՛ք Գորիսի ամենառետրո երեկոյի անբաժան մասը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել