Սեյրան Ակլունցի արժեքավոր նվիրատվությունը հարստացրեց Գորիսի համայնքային պատկերասրահի հավաքածուն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
114 Views

Գորիսի համայնքային պատկերասրահը խորին երախտագիտություն է հայտնում Գորիսի արժանավոր զավակ,մշակույթի մեծ բարեկամ պարոն Սեյրան Ակլունցին՝ պատկերասրահի հավաքածուն արժեքավոր նվիրատվություններով հարստացնելու համար։

Պարոն Ակլունցի նվիրատվությամբ պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի գեղանկարիչներ Հրայր Հաբեթի Գրիգորյանի և Վլադիմիր Սմբատի Աբրահամյանի արժեքավոր կտավներով,որոնք այսօր մեր հավաքածուի կարևորագույն նմուշներից են։Բացի այդ,պարոն Ակլունցը պատկերասրահին է նվիրել նաև արժեքավոր գրքեր՝ նպաստելով մշակութային և կրթական միջավայրի զարգացմանը,ընթերցասիրության խթանմանը,ինչպես նաև ազգային ու հոգևոր արժեքների պահպանմանը։

Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ մշակույթի հանդեպ Ձեր սիրո և նվիրումի, հայրենի Գորիսի նկատմամբ Ձեր սրտացավ վերաբերմունքի և ազգային մշակութային արժեքների պահպանման ու հարստացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։Ձեր գործունեությունն ու օրինակը ոգեշնչող են և արժանի բարձր գնահատանքի։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել