Իսկ այս նկարը կմնա հավերժ…
1935 թվականին Մարտիրոս Սարյանն այցելում է Գորիս և հյուրընկալվում Ակսել Բակունցի հայրական տանը։ Այստեղ էլ նա վրձնում է Բակունցի մորը՝ զանգեզուրյան գեղեցիկ տարազով, որն այն ժամանակ ամենօրյա հագուստ էր։
Բոխչագյուլ մայրիկը մեծ դժվարությամբ է համաձայնվում որպես բնորդ մի քանի ժամ նստել անծանոթ տղամարդու առջև. անհարմար էր։ Բայց, ի վերջո, ամուսինը նրան համոզում է։
Նկարի ստեղծմանն ականատես Մարիամ Ասլամազյանը «Կյանքիս դավթարը» հուշերի գրքում գրում է․ «Ակսելը երեխայի պես ուրախացել էր նկարի համար: Նա հիացմունքով մորն ասում էր. «Դու գիտե՞ս, թե ո՞վ է նկարել քո դիմանկարը: Մենք բոլորս էլ կհեռանանք այս աշխարհից, իսկ այս նկարը կմնա հավերժ»։
Այցելե՛ք Գորիս՝ Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Ակսել Բակունցի տուն-թանգարան։
Սյունիքի մարզ, ք. Գորիս, Մաշտոցի 41