Դիտումների քանակը` 18
118 Views
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է կյանքի համար: X-ի իր էջում ահազանգում է արգենտինահայ փաստաբան Լուսիանա Մինասյանը։
«Սրտի ծանր վնաս. կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և արյան բարձր ճնշում. այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն վիճակի» մասին զեկույցում։ Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է»,- գրել է Մինասյանը։
Նա նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից չեն կարող տեսակցել Լյուդվիգ Մկրտչյանին։