Տեղ համայնքն ու Փրկարար ծառայությունը համատեղ քայլեր են ձեռնարկում հրդեհների կանխարգելման ուղղությամբ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
70 Views

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հանդիպել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Տեղ համայնքի տարածքում հրդեհային անվտանգության ապահովման, հրդեհների կանխարգելման և արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։

Դավիթ Ղուլունցը և Դավիթ Հովհաննիսյանը կարևորել են ամառային հրդեհավտանգ ժամանակահատվածում խոտածածկ և գյուղատնտեսական նշանակության տարածքներում կանխարգելիչ միջոցառումների ուժեղացումը, բնակչության իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաև համայնքային և փրկարար ծառայությունների միջև սերտ ու արդյունավետ համագործակցությունը։

Ընդգծվել է, որ հրդեհների կանխարգելումը պահանջում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև համայնքի բնակիչների համատեղ և պատասխանատու աշխատանքը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հրդեհավտանգ ամիսներին Տեղ համայնքի բնակավայրերում համատեղ իրականացնել իրազեկման և կանխարգելիչ միջոցառումներ՝ բնակիչներին ներկայացնելով հրդեհային անվտանգության կանոնները, արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքագծի սկզբունքները և հնարավոր ռիսկերի նվազեցման ուղիները։

Տեղ համայնքապետարանը կոչ է անում համայնքի բոլոր բնակիչներին պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, խուսափել բաց տարածքներում կրակի օգտագործումից, լինել զգոն և պատասխանատու՝ նպաստելով համայնքի, բնակիչների և շրջակա բնության անվտանգության պահպանմանը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել