Աստղիկ Առուստամյանի միջազգային փորձառությունը՝ Ֆրանսիայում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
47 Views

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՎԻԵՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՍՏՂԻԿ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Գորիսի պետական համալսարանի «Տնտեսագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Առուստամյանը հունիսի 4-ից 30-ը մասնագիտական պրակտիկա է անցել Ֆրանսիայի Վիեն քաղաքի «Vienne Condrieu Agglomération» տնտեսական գործակալությունում՝ Գորիսի պետական համալսարանի, Գորիսի ֆրանսախոսների կենտրոնի, Գորիսի համայնքապետարանի և Վիեն քաղաքի միջև համագործակցության ծրագրի շրջանակում։

Պրակտիկայի ընթացքում Աստղիկ Առուստամյանը հնարավորություն է ունեցել ծանոթանալու տարածքային տնտեսական զարգացման քաղաքականություններին, աջակցելու գործող ձեռնարկությունների հետազոտական աշխատանքներին, ինչպես նաև ներգրավվելու տարածաշրջանային նշանակության «Արդյունաբերության շաբաթ» միջոցառման նախապատրաստական աշխատանքներում։

Ակտիվ մասնակցություն է ունեցել ձեռնարկատիրական ծրագրերի քննարկումներին և ժյուրիի աշխատանքների դիտարկմանը՝ ցուցաբերելով մասնագիտական հետաքրքրվածություն և բարձր մոտիվացիա։

Միջազգային այս փորձը կարևոր քայլ է Աստղիկ Առուստամյանի մասնագիտական զարգացման ճանապարհին՝ նոր գիտելիքների, գործնական հմտությունների և միջազգային համագործակցության փորձի ձեռքբերման տեսանկյունից։ Միաժամանակ, այն կարևոր մոտիվացիոն նշանակություն ունի նաև ֆրանսերենի ուսումնառության խթանման առումով՝ ցույց տալով, որ լեզվի իմացությունը կարող է բացել կրթական և մասնագիտական իրական հնարավորություններ։ Հատկանշական է, որ այս համագործակցությունը կունենա շարունակություն, և հաջորդ ուսումնական տարում ևս երկու ուսանող հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկա անցնելու Ֆրանսիայում՝ ունենալով ֆրանսերենի՝ առնվազն B2 մակարդակի իմացություն և բարձր մոտիվացիա։ Ակնկալվում է, որ այս փորձառությունը կնպաստի ուսանողների հետաքրքրության աճին և ավելի ակտիվ ներգրավվածությանը ֆրանսերենի ուսումնառության գործընթացում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել