Դիտումների քանակը` 209
300 Views
Գորիսի վերևի բլուրից երևում են Արցախի լեռները, կարոտից շունչս կտրվում է…. վերջին անգամ դեպի այդ լեռները գնաց Մենուաս ու մնաց այդ լեռներում… ու հիմա ասես մոտեցել եմ հենց նրան, հոգիս մի ուրիշ կերպ է մղկտում… ուրիշ, ուրիշ է կարոտիս կանչը, մորմոքը, ցավը։
Մեն, քեզ հետ եմ միշտ այստեղ բերել հայ ասպետներին, հիմա որբի պես եմ, սարսափելի մենակ ու ցավագար….
Մեեեենս…… էս ինչ արեցիր…..
Իսկ ասպետներս պարում են, որ ապրի Հայաստանդ…; պարում եմ, որ կյանքդ տալու գինն իմաստավորվի։
Իրենք պարում են, իսկ ես մտքով հասել եմ Եղնիկներ ու պինդ գրկել քեզ……
Ու ոռնում եմ, Մեն, ոռնում անձայն` ձագին կորցրած գայլի նման։