Գորիսի բժշկական կենտրոնում ներդրվել է մանկական վիրաբուժության ծառայությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
107 Views

Գորիսի բժշկական կենտրոնում ներդրվել է մանկական վիրաբուժության ծառայությունը

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Գորիսի բժշկական կենտրոնում այսուհետ գործում է #մանկական_վիրաբուժության ծառայությունը, ինչը կարևոր քայլ է #Սյունիքի_մարզի երեխաների համար որակյալ և հասանելի մասնագիտացված բժշկական օգնություն ապահովելու ճանապարհին։

Գորիսի բժշկական կենտրոնում իր գործունեությունն է իրականացնելու ընդհանուր և մանկական վիրաբույժ, մանկական ուրոլոգ, լապարասկոպիկ վիրաբույժ Գարիկ Առաքելյանը, ով աշխատում է #Երևանի առաջատար մանկական բժշկական հաստատություններից մեկում՝ «#Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում։

#Գարիկ_Առաքելյանը համարվում է իր ոլորտի առաջատար մասնագետներից ՝ տարեկան կատարելով շուրջ 400 վիրահատություն։

Այսուհետ #Գորիսի և հարակից համայնքների երեխաները հնարավորություն կունենան ստանալու մասնագիտացված #մանկական_վիրաբուժական խորհրդատվություն և վիրաբուժական բուժում՝ առանց Երևան մեկնելու անհրաժեշտության։

Կարող եք դիմել հետևյալ մանկական վիրաբուժական և ուրոլոգիական պաթոլոգիաների կապակցությամբ.

Աճուկային ճողվածք

Սպիտակ գծի ճողվածք

Պորտային ճողվածք

Ապենդիցիտ (կույր աղու որդանման ելունի բորբոքում)

Ինվագինացիա (վիրահատական և ոչ վիրահատական բուժում)

Պարազիտար (էխինոկոկային) և ոչ պարազիտար կիստաներ

Պոչուկի կիստա

Վարիկոցելե

Խոլեցիստիտ (լեղապարկի բորբոքում)

Հիդրոցելե (ամորձապարկի ջրգողություն)

Կրիպտորխիզմ (չիջած ամորձի)

Հիպոսպադիա

Ամորձու ոլորք

Ֆիմոզ (թլպատում)

Փափուկ հյուսվածքների բարորակ գոյացություններ

Մանկական վիրաբուժական և ուրոլոգիական այլ հիվանդություններ

Մանկական վիրաբույժի խորհրդատվություններն ու վիրահատությունները կիրականացվեն անվճար՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում։

Այցի օրը #հուլիսի 24

Լրացուցիչ տեղեկությունների և հերթագրման համար աշխատանքային ժամերին կարող եք կապվել Գորիսի բժշկական կենտրոնի հետ։

099103543

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել