Ի՞նչ կապ ունի Սինգապուր իրականացրած մեր արտահանումը ռուսական շուկայի արգելքի պատճառով փչացող գյուղմթերքի հետ․ Դավիթ Դավթյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
75 Views

Խնդրում եմ ուշադրություն

Ցավոք, վերջին օրերին համացանցում հայտնվել են տարբեր աղավաղումներ և շահարկումներ՝ կապված Սինգապուրի շուկա մեր կատարած արտահանումների հետ:

Մի հարց.

«Ի՞նչ կապ ունի Սինգապուր իրականացրած մեր արտահանումը ռուսական շուկայի արգելքի պատճառով փչացող գյուղմթերքի հետ»։

Կարդում եմ մեկնաբանություններ, թե

«Սինգապուրը չի փրկի մեզ», «Այդքան ապրանք չեք կարողանալու տանել Սինգապուր»…

Հարգելի մարդիկ, ո՞վ և ե՞րբ է նման բան ասել։

Ես երբեք չեմ հայտարարել.

Սինգապուրի շուկան փոխարինելու է Ռուսաստանի շուկային, կամ որ Սինգապուր են արտահանվելու այն բոլոր մթերքները, որոնք նախկինում արտահանվում էին Ռուսաստան։

Չէ´

Ես երբեք պոպուլիստական հայտարարություններ չեմ անում։

Ես խոսում եմ փաստերով և ցույց եմ տալիս մեր աշխատանքի արդյունքը, որի վրա աշխատել ենք շուրջ երկու տարի։

Իմ նպատակն է զարգացնել նոր շուկաներ՝ որպես այլընտրանքային արտահանման ուղղություն, որպես նոր հնարավորություն։

Ու եթե այս ամենը արվեր ժամանակին, համակարգված, այսօր այս խնդիրը չէինք ունենա…

Հիմա խոսում եք հարաբերությունների կարգավորման և նոր շուկաների մասին:

Խոսում եք, քանի որ ստեղծված իրավիճակում դա դարձել է թոփ թեմա:

Ես իմ գործնական քայլերը սկսել եմ տարիներ առաջ, հիմա ցույց եմ տալիս արդյունքները…

Այո՛, պատմության մեջ առաջին անգամ հայկական թարմ միրգն ու բանջարեղենը արտահանվել են Սինգապուր։

Սա իրական ձեռքբերում է:

Մենք ամեն րոպե աշխատում ենք, որ արտահանումը լինի շարունակական, թվերը շատանան, մնացածը ժամանակը ցույց կտա:

Ձեր գործը խոսելնա, խնդրեմ, խոսեք:

Բայց խնդրում եմ իմ մասով ձեր խոսքը կառուցեք առանց աղավաղումների:

Շնորհակալություն

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել