Ադրբեջանի պետական իշխանությունները կիրառում են նոր օրենսդրական միջոցներ՝ վերահսկելու համար սոցիալական ցանցերի մուտքն ու գործունեությունը երեխաների շրջանում։
Ադրբեջանի խորհրդարանը ընդունել է օրենք, որը սոցիալական ցանցերի մուտքն արգելում է 16 տարեկանից փոքր երեխաներին։ Օրենքով սահմանվում են ցանցային հարթակների գործունեության նոր կանոնակարգեր։ 16 տարեկանից փոքր օգտատերերին ամբողջությամբ արգելվում է գրանցվել պետական հատուկ ցուցակում ընդգրկված հարթակներում, իսկ 16-ից 18 տարեկանների համար մուտքը մասնակի կլինի՝ պարտադիր տարիքի հաստատմամբ։
Ծառայությունները պարտավոր են գործարկել ծնունդի տարվա ստուգման համակարգեր, ծնողական վերահսկողության գործիքներ, խստացված կարգավորումներ և հեռացնել ինտերֆեյսից բոլոր մանիպուլյատիվ գործառույթները։
Արտասահմյան սոցիալական ցանցերը այժմ պետք է ստանան պաշտոնական գրանցում Ադրբեջանում և բացեն տեղական գրասենյակներ։ Այս կանոններ խախտելու դեպքում հարթակներին սպառնում են 175 հազար դոլար չափի տուգանքներ, գովազդային բյուջեներից զրկում, ինչպես նաև աստիճանական ինտերնետ-տրաֆիկի կրճատում մինչև 90% չափով։