Ինչպե՞ս ծնվեց «Քոլուն» անվանումը. հին գորիսյան հետաքրքիր պատմություն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
300 Views

Գագիկ Հայրումյանի հետաքրքիր պատումը մեր նախատատ Քոլիի վերաբերյալ: Շնորհակալություն Գագիկ Երվանդի, հիանալի պատմություն է

Քոլուն տոհմը. ինչո՞ւ են այդպես կոչում…

Միրումյանների տոհմում Հասրաթի ճյուղի մի ուղղությունը` Հովսեփի ենթաճյուղը, կրում է նաև

«Քոլուն» անվանումը: Այդ առթիվ պահպանվել է մի շատ հետաքրքիր պատմություն:

Հասրաթ Միրումյանը ապրել է 19-րդ դարի սկզբին, եղել է վաճառական, զբաղվել ձիաբուծությամբ:

Նրա կինը` Սիրունալը երեխա չի ունեցել: Մի անգամ Ղարաբաղ այցելած ժամանակ, մի ջրի մոտ

Հասրաթն իջել է ձիուց` հանգստանալու, ծարավը հագեցնելու, ձին ջրելու: Աղբյուրին մոտեցել են մի

խումբ աղջիկներ: Երբ նրանք լցրել են ամաններն ու մի քիչ հեռացել են, ցած են դրել կժերը, փսփսացել

են իրար հետ, նայել են Հասրաթի կողմն ու ծիծաղել են թաքուն:

– Ի՞նչ է պատահել, – հարցրել է Հասրաթը:

– Այս աղջիկը քո մասին ամեն ինչ գիտի,- ասել է ընկերուհիներից մեկը` մատնացույց անելով

կենտրոնում կանգնած աղջկան:

– Ի՞նչ գիտի…- Հասրաթը դանդաղ մոտեցել է նրանց:

– Ամեն ինչ…

– Դե, ասեք տեսնեմ` ի՞նչ գիտի…

– Դե’, ասա’, ասա’, – աղջկան ստիպել են ընկերուհիները:

Աղջիկը, ձգելով երեսի քողը, սկսել է խոսել ամանչ-ամանչ.

– Դուք բարի, լավ մարդ եք, ունեք շատ ունցվածք` կովեր, ձիեր, հողեր…Ձեր կինը սիրուն է, բայց

դուք երջանիկ չեք, քանի որ երեխա չունեք… – հետո աղջիկը լռել է:

– Հետո՞, հետո՞, – զարմացած հարցրել է Հասրաթը:

– Հետո~…- խոսքը ձգել է աղջիկը,- հետո դուք երջանիկ կլինեք…

– Ե՞րբ, ի՞նչպես,- ակամա հարցրել է Հասրաթը:

– Կա մի աղջիկ, որին դուք կտանեք, ձեզ երեխաներ կպարգևի և դուք երջանիկ կլինեք…

Հասրաթը զարմացած նայել է դեռատի գեղեցկուհուն ու մի պահ քարացել է:

– Իսկ որտե՞ղ է այդ աղջիկը…

– Այստե’ղ,- գլուխը կախել է աղջիկը:

– Ո՞վ է,- հարցրել է Հասրաթը:

– Ես եմ,- աղջիկը չի բարձրացրել գլուխը..

– Ի՞նչ է քո անունը,- հարցրել է կախարդուհուն.

– Քլորիա,- ասել է աղջիկը:

– Դու հիմա պատրա՞ստ ես ինձ հետ գալու… – հարցրել է Հասրաթը:

– Այո՛, ինձ այդպես են ասում,- ասել է աղջիկը:

– Ո՞վ է այդպես ասում,- զարմացած հարցրել է Հասրաթը:

– Չգիտե՛մ, նա` ով որ ասել է քո մասին…

– Գնացե՛ք գյուղ, ես հիմա կգամ հորդ մոտ,- իմանալով, թե ում աղջիկն է` ասել է Հասրաթը…

Քլորիան նույն օրը հարս է եկել Հին Գորիս գյուղը, որտեղ էլ կարճ անվամբ դարձել է Քոլի:

Նա երջանկացրել է Հասրաթին` պարգևելով շատ երեխաներ: Շուտով մոտիկ և հեռու երկրներում

տարածվել է նրա անունը իբրև հրեշտակների հետ խոսող բախտագուշակի… Ժամանակի ընթացքում

էլ Միրումյանների այդ ճյուղը շրջապատին հայտնի է դարձել նրա անունով` Քոլուն

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել