Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ֆրանսիացի ականավոր գործիչները պահանջում են Ադրբեջանում պահվող հայերի ազատությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Մարտի 15-ին ֆրանսիական հեղինակավոր Le Point շաբաթաթերթում հրապարակվել է հայ գերիների վերադարձի խնդրով հրապարակված կոչ՝ Ֆրանսիայի ականավոր քաղաքական, հասարակական, մշակութային 158 գործիչների
ստորագրությամբ։ Այս մասին հաղորդում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Լեռնային Ղարաբաղում հրադադարից չորս ամիս անց, ֆրանսիացի ականավոր գործիչները պահանջում են Ադրբեջանում պահվող հայերի ազատությունը

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնությունից չորս ամիս անց, Բաքվի վարչակազմը շարունակում է հրաժարվել կիրառել դրա մարդասիրական առումով հիմնական դրույթներից մեկը՝ ռազմագերիների ազատումը։ Հաշվարկների համաձայն՝ նավթաբռնապետության բանտերում պահվում է երկու հարյուր ձերբակալված։ Փետրվարի 26-ին տված մամուլի ասուլիսում նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նա այդ ձերբակալվածներին համարում է «ահաբեկիչներ», հաշվի առնելով, որ նրանց ձերբակալումը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ից հետո։ Սակայն, այդ զինվորները այդ օրը գտնվում էին թակարդում Հադրութի «գրպանում», հակամարտության հիմնական ճակատներից մեկում, որը հրադադարի ստորագրման պահին շրջափակված, սակայն թուրք-ադրբեջանա-ջիհադիստական ուժերի կողմից դեռևս չգրավված քաղաք էր։

Օգտագործելով այս պատճառաբանությունը՝ ադրբեջանական պետության ղեկավարը կոպտորեն խախտում է իր պարտավորվածությունների ինչպես տառը, այնպես էլ բնույթը։ Ստորագրված փաստաթղթի չիրականացումը փշրում է բնականոն կյանքին վերադարձի բոլոր հույսերը, այն տարածքի վրա, ինչը մնացել է նախնիների հողից, 1915-ի ցեղասպանությունից հարյուր տարի անց։

Սա չի կարելի մեկնաբանել այլ կերպ, քան հավելյալ ատելության ցուցաբերում այդ ազգի նկատմամբ, որին նախագահ Ալիևը խոստացել է «վռնդել շների պես»։ Եվ սա, ռազմական ագրեսիայի, ռմբակոծությունների և հանցանքների 44 օրերից հետո, որոնք պատճառ դարձան 3500 հայ զորակոչիկների մահվան, որոնցից մեծամասնությունը հազիվ քսան տարեկան էր, ինչպես նաև տասնյակ հազարավոր փախստականների։
Ադրբեջանական կողմից իրենց հարձակման ամբողջ ընթացքում ռազմական հանցագործությունների պարբերաբար իրականցումը և մասնավորապես խմբակային սպանությունների տեսանյութերի անհողդողդ տարածումը, հայ զինվորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց խոշտանգումները, դիակների պղծումը, թույլ են տալիս վատագույնը պատկերացնել այն մարդկանց համար, ովքեր այժմ գտնվում են այն վարչակազմի տրամադրության տակ, որը զբաղեցնում է վերջին հորիզոնականները Freedom House-ի կողմից վերջերս հրապարակված ազատության և ժողովրդավարության զեկույցում։

Մի ցանկ, որը հաստատում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների, այդ թվում Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության կարծիքը, որի դասակարգմամբ մամուլի ազատության հարցում Ադրբեջանը 168-րդն է 180 երկրների շարքում։

Այս կոչը ստորագրողները պահանջում են Ֆրանսիայից՝ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններով զբաղվող Մինսկի խմբի համանախագահ երկրից, օգտագործել իր ամբողջ հեղինակությունը՝ հասնելու հայ ռազմագերիների ազատությանը։ Եթե ԵԱՀԿ կողմից լիազորված այս խումբը չի կարողացել ոչ կանխարգելել պատերազմը և ոչ էլ պաշտպանել նրա զոհերին, նա պետք է առնվազն հետևի հրադադարի այս մարդասիրական դրույթի հարգմանը։

Սա մի հարց է, որը կարևոր է դիտվում բանակցված խաղաղության հաստատման համար, որն այս տարածաշրջանում բռնության նկատմամբ օրենքի գերակայության պայման է, որից չպետք է հրաժարվել հանուն տոտալիտարիզմի, պանթուրքիզմի և բարբարոսության։

  1. Սիմոն Աբգարյան, կատակերգու
  2. Արիան Ասկարիդ, կատակերգու
  3. Մոնիկ Ատլան, լրագրող
  4. Կլեմանտին Օտեն, Սեն-Սեն-Դենիի պատգամավոր
  5. Սերժ Ավետիքյան, դերասան, ռեժիսոր
  6. Սերժ Բաբարի, Ինդր-է-Լուարի սենատոր
  7. Ժերեմի Բաքի, Բուշ-դյու-Ռոնի սենատոր
  8. Ժան Բակի, Վարի սենատոր
  9. Արնո Բազեն, Վալ-դ՛Ուազի սենատոր
  10. Ժան Բեկուշ, բժիշկ
  11. Նադին Բելուրո, Ինդրի սենատոր
  12. Գի Բենարոշ, Բուշ-դյու-Ռոնի սենատոր
  13. Ժորժ Բենսուսան, պատմաբան
  14. Ժակ Բերես, Բժիշկներ առանց սահմանների կազմակերպության նախկին նախագահ
  15. Էտիեն Բլան, Ռոնի սենատոր
  16. Էրիկ Բոկե, Նորդի սենատոր
  17. Պատրիկ Բորե, Բուշ-դյու-Ռոնի սենատոր
  18. Ժիլբեր Բուշե, Դրոմի սենատոր
  19. Պիեռ-Իվ Բուրնազել, Փարիզի պատգամավոր
  20. Վալերի Բուայե, Բուշ-դյու-Ռոնի սենատոր
  21. Համիտ Բոզարսլան, պատմաբան
  22. Պասկալ Բրյուկներ, գրող
  23. Միշել Բրյուժիեր, Աշխարհի բժիշկներ կազմակերպության նախկին տնօրեն
  24. Բերնար Բյուի, Դրոմի սենատոր
  25. Ժան-Քրիստոֆ Բյուիսոն, լրագրող
  26. Լորան Բուրգոա, Գարի սենատոր
  27. Դելֆին Բյուրկլի, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի անդամ
  28. Ժան-Իվ Կամյու, լրագրող և քաղաքագետ
  29. Մարի-Արլետ Կարլոտի, Բուշ-դյու-Ռոնի սենատոր
  30. Լյուկ Կարվունաս, Ալֆորվիլի քաղաքապետ
  31. Դանիել Կազարյան, Ռոնի պատգամավոր
  32. Ժերար Շալյան, աշխարհաքաղաքագետ
  33. Դիագն Շանել, Սուդան կոմիտեի նախագահ
  34. Լորանս Կոեն, Վալ-դը-Մառնի սենատոր
  35. Ժան-Ֆրանսուա Կոլոզիմո, պատմաբան, խմբագիր
  36. Պոլ Կոնստանտ, գրաքննադատ
  37. Ֆրեդերիկ Կուդեր, լրագրող
  38. Մարկ Դանզոն, ԱՀԿ տարածաշրջանային պատվավոր տնօրեն
  39. Մաթյո Դարնո, Արդեշի սենատոր
  40. Բերնար դը լա Վիլարդիեր, լրագրող
  41. Մարինա Դեդեյան, գրող
  42. Օլիվիե Դելորմ, պատմաբան, գրող
  43. Նատալի Դեսսե, երգչուհի, կատակերգու
  44. Ադրիեն Դեսուին, գրող
  45. Ժիլբեր-Լյուկ Դըվինա, նոր Ռոնի սենատոր, Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ
  46. Էրիկ Դիար, Բուշ-դյու-Ռոնի պատգամավոր
  47. Պասկալ Դոլլ, Առնուվիլի քաղաքապետ
  48. Ռոժե-Պոլ Դրուա, փիլիսոփա
  49. Վենսան Դյուկլեր, պատմաբան
  50. Ֆրեդերիկ Անսել, աշխարհաքաղաքագետ
  51. Պասկալ Էնժել, փիլիսոփա
  52. Քրիստիան Էստրոզի, Նիցցայի քաղաքապետ
  53. Օլիվիե Ֆոր, Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար
  54. Լորանս Ֆոտրա, Դեսին-Շարպիոյի քաղաքապետ
  55. Ռեմի Ֆերո, Փարիզի սենատոր
  56. Բերիվան Ֆիրաթ, Ֆրանսիայի քրդական խորհրդի արտաքին հարաբերությունների խոսնակ
  57. Բրիջիտ Ֆոսե, դերասանուհի
  58. Բերնար Ֆուրնիե, Լուարի սենատոր
  59. Պատրիս Ֆրանչեսկի, գրող
  60. Անտուան Գարիել, թատրոնի տնօրեն
  61. Սիլվի Գոշե, Գիլերան-Գրանժի քաղաքապետ
  62. Կոստա Գավրաս, ռեժիսոր, սցենարիստ
  63. Ֆաբիան Գեյ, Սեն-Սեն-Դենիի սենատոր
  64. Ժան-Մարկ Ժերմեն, նախկին պատգամավոր
  65. Սաշա Ղոզլան, փաստաբան
  66. Ֆրանսին Ժիրոն, խմբագիր
  67. Ալեքսի Գովցիյան, Փարիզի խորհրդի անդամ
  68. Ռոբեր Գեդիգյան, ռեժիսոր
  69. Ժան-Նոել Գերինի, Բուշ-դյու-Ռոնի սենատոր
  70. Ֆրանսուա Էյլբրոն, Sciences Po-ի պրոֆեսոր
  71. Պիեռ-Իվ Անրի, France Fraternités-ի նախագահ
  72. Միշել Էրբիյոն, Վալ-դը-Մառնի պատգամավոր, Ազգային ժողովի արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ
  73. Անն Իդալգո, Փարիզի քաղաքապետ
  74. Կատրին Իբլեդ, Փարիզի խորհրդի անդամ
  75. Անրի Ջիբրայել, Բուշ-դյու-Ռոնի նախկին պատգամավոր
  76. Պատրիկ Կաններ, Նորդի սենատոր, SER խմբի նախագահ
  77. Պատրիկ Կարամ, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ
  78. Գիյոմ Կասբարյան, Էուր-է-Լուարի պատգամավոր
  79. Էրիկ Կերուշ, Լանդի սենատոր
  80. Բեատ Կլարսֆելդ, Fils et Filles des déportés juifs de France
  81. Սերժ Կլարսֆելդ, Fils et Filles des déportés juifs de France-ի նախագահ
  82. Մարկ Նոբել, պատմաբան
  83. Բերնարդ Քուշներ, նախկին նախարար
  84. Մոհամեդ Լաքիլա, Բուշ-դյու-Ռոնի պատգամավոր
  85. Միշել Լոժիե, Իվելինի սենատոր
  86. Պիեռ Լորան, Փարիզի սենատոր
  87. Անրի Լեկլեր, փաստաբան, Մարդու իրավունքների լիգայի պատվավոր նախագահ
  88. Ժան-Իվ Լըկոնտ, Ֆրանսիայից դուրս հաստատված ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր
  89. Պասկալ Լեժիտիմուս, դերասան, ռեժիսոր
  90. Բերնար-Անրի Լեվի, փիլիսոփա
  91. Ժերար Լոնգե, Մյոզի սենատոր
  92. Ալեքսանդրա Լուի, Բուշ-դյու-Ռոնի պատգամավոր
  93. Նոեմի Մադար, Ֆրանսիայի հրեա ուսանողների միության նախագահ
  94. Կարոլին Մադսակ, Collectif Urgence Darfour-ի փոխնախագահ
  95. Յուգետ Մանյիս-Խոմսկի, Ահաբեկչության դեմ և հանուն խաղաղության շարժում
  96. Սիլվեն Մայար, Փարիզի պատգամավոր
  97. Ռիշար Մալլի, Բուկ-Բել-Էրի քաղաքապետ
  98. Նոել Մամեր, քաղաքական գործիչ
  99. Ժակի Մամու, Աշխարհի բժիշկներ կազմակերպության նախկին նախագահ
  100. Անդրե Մանուկյան, երաժիշտ
  101. Ժերոմ Մոկուրան, տնտեսագետ
  102. Սիրիլ Մորյուս, ձեռնարկության ղեկավար
  103. Էվագորաս Մավրոմատիս, Ֆրանսիայի կիպրական համայնքի նախագահ
  104. Սեբաստիան Մյորան, Վալ-դ՛Ուազի սենատոր
  105. Ալեն Միլոն, Վոկլյուզի սենատոր
  106. Ֆրեդերիկ Միտերան, նախկին նախարար
  107. Ռենո Մյուզըլիե, Պրովանս-Ալպ-Կոտ-դ՛Ազյուր ռեգիոնի նախագահ
  108. Լորան Նաուրի, լիրիկական արտիստ
  109. Ժակի Ներսեսյան, դերասան
  110. Կենդալ Նեզան, քրդական ինստիտուտի նախագահ
  111. Առնո Նգաչա, Փարիզի փոխքաղաքապետ
  112. Ռիշար Օդիե, հրեական սոցիալական միացյալ հիմնադրամի տնօրեն
  113. Միշել Օնֆրե, փիլիսոփա
  114. Էրիկ Օրսեննա, գրող
  115. Պիեռ Ուզուլիաս, Օ-դը-Սենի սենատոր
  116. Աստրիդ Փանոսյան, En Marche! Կուսակցության համահիմնադիր
  117. Բենուա Պայան, Մարսելի քաղաքապետ
  118. Վալերի Պեկրես, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ
  119. Ալֆրեդ Պենֆորմիս, բժշկության պրոֆեսոր
  120. Անն-Լորանս Պետել, Բուշ-դյու-Ռոնի պատգամավոր
  121. Միշել Պետրոսյան, կոմպոզիտոր
  122. Աժի Պոլատ, Ֆրանսիայի քրդական ժողովրդավարական խորհրդի խոսնակ
  123. Ռիշար Պրասկիե, CRIF-ի պատվավոր նախագահ
  124. Միքաել Պրազան, կինոգործիչ
  125. Ֆլորանս Պրովանդիե, Օ-դը-Սենի պատգամավոր
  126. Ֆրանսուա Պուպոնի, Վալ-դ՛Ուազի պատգամավոր
  127. Քեթի Ռակոն-Բուզոն, Բուշ-դյու-Ռոնի պատգամավոր
  128. Ժուլիան Ռավիե, Բուշ-դյու-Ռոնի պատգամավոր
  129. Ժան Ռենո, կատակերգու
  130. Բրունո Ռըտայո, Վանդեի սենատոր
  131. Ֆրանսուա Ռոշբլուան, Լուարի նախկին պատգամավոր
  132. Ռընե Ռուքե, Վալ-դը-Մարնի պատվավոր պատգամավոր
  133. Անդրե Սանտինի, Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ, նախկին նախարար, նախկին պատգամավոր
  134. Լևոն Սայան, Ազնավուրը Հայաստանին
  135. Բերնար Շալշա, լրագրող, France Syrie Démocratie-ի գլխավոր քարտուղար
  136. Լյուսիլ Շմիդ, քաղաքական գրող
  137. Աննա Սեբբա, Փարիզի խորհրդի անդամ
  138. Ժորժ Սիֆրեդի, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ
  139. Ժիլ Սիմեոնի, Կորսիկայի գործադիրի նախագահ
  140. Դոմինիկ Սոպո, SOS Racisme-ի նախագահ
  141. Լուսիան Ստանցիոնե, Վոկլյուզի սենատոր
  142. Մարիո Ստասի, Licra-ի նախագահ
  143. Գի Տեսիե, Բուշ-դյու-Ռոնի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա Արցախ բարեկամության շրջանակի նախագահ
  144. Իվ Տերնոն, պատմաբան
  145. Կլոդին Տիերսլեն, փիլիսոփա, Collège de France-ի պրոֆեսոր
  146. Ժան-Կլոդ Տիսո, Լուարի սենատոր
  147. Ժան-Մարկ Տոդեշինի, Մոզելի սենատոր
  148. Վալերի Թորանյան, Revue Des Deux Mondes-ի տնօրեն
  149. Անուշ Թորանյան, Փարիզի փոխքաղաքապետ
  150. Մարտին Վասալ, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի նախագահ, Էքս-Մարսել մետրոպոլի նախագահ
  151. Յանիկ Վոգրենար, Լուար-Ատլանտիկին սենատոր
  152. Անն Վենտալոն, Արդեշի սենատոր
  153. Անդրե Վերսայ, տնօրեն, éditions Complexe
  154. Միշել Վյոյ, EPHE-ի տնօրեն
  155. Շառլ Վիլնյով, լրագրող
  156. Մեիր Վեինտրատեր, տնտեսագետ
  157. Լորան Վոքիե, Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ
  158. Օլիվիե Վեբե, գրող, լրագրող

  1. shantnews.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել