ՀԷՑ֊ում տեղամասային տնօրեններ են նշանակում մարդկանց, ովքեր վոլտը ամպերից չեն տարբերում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
325 Views

Հասկանալու համար գործող իշխանությունների դիլետանտությունը, էն որ նախարար են դառնում զուտ Նիկոլի հետ քայլելու համար ու միանգամից ուսուցչից սկսում մեծ ֆրակցիաներ ղեկավարել ու դրա արդյունքում պրավալ տալ էդ ոլորտները, կարելի է նայել օրինակ Ֆուտբոլը։

Ֆուտբոլ եմ ասում, որովհետեւ էսօր բոլորը ֆուտբոլ են նայում, թեման արդիական է։

Նախկինների օրոք Հայաստանը հասել էր մինչեւ 30-րդ հորիզոնականը աշխարհի թիմերի սանդղակում։

Ներկաների օրոք 100-ի վրա են, +-10։

Ֆուտբոլի ֆեդերացիայում ճգնաժամ է, բոլորը գիտեն դրա մասին, բայց գործող իշխանություննն իր դիլետանտներով ի վիճակի չէ լուծելու էդ խնդիրները։

էսքանից հետո էլ Մխիթարյանի նման ֆուտբոլիստի կարիքը չունեն ու չեն էլ ուզում հետը խոսել։

Հասկանում եք, որովհետւե դիլետանտ են։ Սրանք չեն եկել ոլորտներ զարգացնելու համար։

Եկել են իրենցը ասելու համար։

«Ես եմ որ կամ»։ Ու կապ չունի ով էս, եթե «Ես եմ, որ կամ»֊ին հակառակ ես գնում, սեւ ցուցակ ես ընկնում։

Հայաստանի շախմատի հավաքականը ՖԻԴԵ֊ի կողմից ճանաչվեց դարի լավագույն հավաքական։

Հասկանում ե՞ք սա ինչ է։

Որևէ ոլորտ չկա, որ Հայաստանը նման ձեւով հաջողություն գրանցած լինի։

Ոնց ասեմ որ պատկերացնեք։

Պատկերացրեք, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ֊ի կողմից ճանաչվեր դարի լավագույն ֆուտբոլի հավաքականը։

Գիտե՞ք ինչ են արել գործող դիլետանտները իրենց դիլետանտ վարչապետի գլխավորությամբ, որ ինչպես կարողանում է թմբուկ նվագել, տենց էլ , մի բան էլ վատ երկիրն է ղեկավարում։

Ուշադրություն։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի բյուջեն կրճատել են 10մլն դրամով։

Սա՛ է եղել գործող իշխանության պատասխանը։

Ու էսպես են իրենք, չուզող, եթե դու իրենց թրի տակով անցնողը չես, իրենք չուզող են։ Իրենց համար Հայաստանի քաղաքացին մենակ ՔՊ֊ականն է, մնացածը ընտրակաշառք վերցնողներ են։

Սա է սրանց մակարդակը։

Գրառման մեջ դնում եմ Մխիթարյանի նկարը։

Էն որ իր գիտելիքով, կամքով ու խաղով դարձել է Եվրոպայի բոլոր ժամանակների նշանակալի ֆուտբոլիստներից մեկը։

Ինքը գալու է Հայաստան։ Իհարկե գալու է։

Չուզողների «ինադու» էլ գալու է։

յ․գ․ Ասում են ՀԷՑ֊ում տեղամասային տնօրեններ են նշանակում մարդկանց, ովքեր վոլտը ամպերից չեն տարբերում։ Իրենց միակ առավելությունն էն է, որ ՔՊ֊ին լավ ծառայություն են մատուցում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել