ՄԵԾ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՏՈՆ ԳՈՐԻՍՈՒՄ. Միաժամանակյա խաղաշար Սամուել Սևյանի հետ
Սիրելի՛ գորիսեցիներ, շախմատի պատանի վարպետներ և խաղի սիրահարներ,
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Գորիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ՝ սույն թվականի հունիսի 7-ին Գորիսում հյուրընկալելու ենք աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկին՝ միջազգային գրոսմաստեր, ԱՄՆ պատմության մեջ ամենաերիտասարդ գրոսմաստեր, արմատներով քարահունջեցի ՍԱՄՈՒԵԼ ՍԵՎՅԱՆԻՆ:
Այս բացառիկ այցի շրջանակներում Գորիսի քաղաքային զբոսայգում տեղի կունենա միաժամանակյա խաղաշար (սեանս), որտեղ մեր համայնքի պատանի շախմատիստներն ու շախմատասերները հնարավորություն կունենան ուժերը չափելու աշխարհահռչակ գրոսմաստերի հետ:
Ե՞րբ. Հունիսի 7-ին (կիրակի)
Ժամը. 17:00-ին
Որտե՞ղ. Գորիսի քաղաքային զբոսայգի (քաղաքային սադ)
Ինչպե՞ս մասնակցել
Միաժամանակյա խաղաշարին մասնակցելու (խաղատախտակի շուրջ նստելու) համար տեղերը սահմանափակ են: Մասնակցության հայտ ներկայացնելու համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ պաշտոնական հղումով՝
Գրանցման հղում՝ https://forms.gle/XuvtHUbbB8ySVdYg6
Խաղին մասնակցողների վերջնական ցուցակը կհաստատվի կազմակերպիչների կողմից՝ հաշվի առնելով հայտերի հերթականությունը և տարիքային/մարզական կարգը:
Իսկ բոլոր նրանց, ովքեր պարզապես ցանկանում են հետևել այս հետաքրքիր իրադարձությանը, շփվել գրոսմաստերի հետ և լուսանկարվել, սիրով սպասում ենք զբոսայգում՝ առանց նախնական գրանցման։
Բաց մի՛ թողեք ձեր քաղաքում շախմատային լեգենդի հետ հանդիպելու և պատմական խաղի մասնակիցը դառնալու այս հրաշալի հնարավորությունը:
Կազմակերպիչներ՝
«Սյունիքի մարզային շախմատի ֆեդերացիա» ՀԿ
Գորիսի համայնքապետարան