Հունիսի 2-ին, Գորիսի քաղաքային պատկերասրահում Բաղակաց Կրթական Կենտրոնի եւ Սեւադա Խոջաբաղյանի նախաձեռնությամբ կազմակերպովեց գրական ցերեկույթ։
Ցերեկույթի ընթացքում անդրադարձ կատարվեց Գորիսի շրջանի մի շարք գրողների, այդ թվում Արկադի Ծատուրյանին, Ապետնակ Գրիգորյանին, Ալբերտ Իսաջանյանին եւ Զորի Դորունցին։ Ցերեկույթի ընթացքում ուսանողները գրողների գրչին պատկանող մի շարք ստեղծագործություններ ընթերցեցին։
Նշանակալից էր ներկայիս ստեղծագործների հետ հանդիպումը, ովքեր ուսանողներին պատմեցին իրենց փորձառության մասին։
Օրվա ընթացքում այց կատարեցինք Գորիսի երկրագիտական թանգարան, Հ. Իգիթյանի անուան գեղագիտության կենտրոն, իսկ օրն ամփոփվեց Ակսել Բակունցի տուն-թանգարանում, որտեղ Արամ Մաշուրյանը ուսանողներին ծանոթացրեց դիմանկարի նկարչության մի շարք հիմունքների։
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի Համայնքապետարանին, ի դեմս Արմինե Հովակիմյանի եւ Գորիսի քաղաքային պատկերասրահին նախաձեռնությանը օժանդակելու համար։