ԳՊՀ-ում հանդիպում՝ Ռաուլ Վալենբերգ ինստիտուտի ներկայացուցիչների հետ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
101 Views

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՌԱՈՒԼ ՎԱԼԵՆԲԵՐԳ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Մայիսի 29-ին Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի (ՌՎԻ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնին և ՌՎԻ փորձագետ, քաղ․ գիտ․ թեկնածու Մերի Մարգարյանին:

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը, ողջունելով հյուրերին, կարևորեց հանդիպման անցկացումը հատկապես «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP-17) ընդառաջ՝ ընդգծելով, որ շրջակա միջավայրին առնչվող հարցերը բոլոր ժամանակներում էլ եղել և շարունակում են մնալ արդիական։ Ռեկտորը նշեց, որ Գորիսի պետական համալսարանը միջբուհական կոնսորցիումի շրջանակում համագործակցում է գործընկեր համալսարանների հետ, իրականացնում ուսանողների իրազեկման աշխատանքներ, պատրաստում կամավորներ և ակտիվորեն մասնակցում համաժողովի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին:

Ներկայացնելով համագործակցության հնարավոր ուղղությունները՝ հյուրերն առանձնացրին համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարներն ու հնարավորությունները։ Նրանք պատրաստակամություն հայտնեցին Գորիսի պետական համալսարանի հետ համատեղ մշակելու և իրականացնելու կրթական ծրագրեր ու նախագծեր՝ ուղղված ուսանողների գիտելիքների, կարողությունների և մասնագիտական ներուժի զարգացմանը։ Ռեկտորը շեշտեց, որ համալսարանը բաց է համագործակցությունների համար և պատրաստ է քննարկել յուրաքանչյուր գաղափար, որը կնպաստի բուհի հեղինակության բարձրացմանը և միջազգային կապերի ամրապնդմանը։

Հանդիպումից հետո ուսանողների համար կազմակերպվեց «Շրջակա միջավայրը, կենսաբազմազանությունը և մարդու իրավունքները» թեմայով դասընթաց, որի նպատակն էր բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունն ու կարողությունները շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում, ինչպես նաև խթանել նրանց մասնակցությունը շրջակա միջավայրի կառավարման և որոշումների կայացման գործընթացներին։

Դասընթացի մասնակիցներին ողջունեցին Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը, Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնը և ծրագրի փորձագետ, թրեյներ Մերի Մարգարյանը՝ ընդգծելով բնության պահպանության, մարդու իրավունքների պաշտպանության և երիտասարդների ակտիվ ներգրավվածության կարևորությունը մեր օրերում։

ՌՎԻ փորձագետ, քաղ․ գիտ․ թեկնածու Մերի Մարգարյանն անդրադարձավ շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող միջազգային հիմնարար փաստաթղթերին ու համաձայնագրերին՝ ներկայացնելով Օրհուսի և Էսպոյի կոնվենցիաները, ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան, Փարիզի համաձայնագիրը, Ռիոյի հռչակագիրը, ինչպես նաև «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիան և COP գործընթացը։ Նա նաև խոսեց COP 17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքների և այդ գործընթացներում երիտասարդների մասնակցության ու ներգրավվածության կարևորության մասին։

Դասընթացի երկրորդ մասում ՌՎԻ փորձագետ, փաստաբան Լուիզա Վարդանյանը մասնակիցների հետ քննարկեց ատելության խոսքի, ապատեղեկատվության և կեղծ տեղեկատվության տարածման հետ կապված խնդիրները։ Գործնական օրինակների և իրավիճակային քննարկումների միջոցով մասնակիցները փորձեցին տարբերակել ատելության խոսքը կարծիքի արտահայտումից, ծանոթացան դրա գնահատման չափանիշներին, ինչպես նաև ապատեղեկատվության տեսակներին ու տեղեկատվության հավաստիությունը ստուգելու հիմնական մեթոդներին:

Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել