Եթե ձեր հարազատների մեջ կան մարդիկ, ովքեր ծառայում են ներքին համակարգում, ուղարկեք այս հրապարակումը նրանց

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
306 Views

Սիրելի ոստիկան, պետական իրավական դաշտում աշխատող բարեկամ։

Հունիսի 7֊ին դուք էլ որպես ՀՀ քաղաքացի, իմ պես մասնակցելու եք ընտրություններին։

Ես միայն ուզում եմ հիշեցնել, որ գործող իշխանությունն իր նախընտրական ծրագրում ներառել է Կաթողիկոսին գահընկեց անելը որպես պարտադիր քայլ, որ պետք է կատարի ընտրվելուց հետո։

(Սա այդքան կարևոր բան է ՔՊ֊ի համար, որը տեղ է գտել նրանց նախընտրական ծրագրում։)

Ես նաև գիտեմ, որ ձեր համակարգի ներսում ակտիվ տարածված է զանազան բամբասանքներ հոգևորականների բացսական վարքագծի մասին։

Սրա նպատակը մեկն է, ձեզ նախապատրաստում են գրոհել Էջմիածնի վրա։

Իսկ էստեղ արդեն հարցը քաղաքական չի։

Սա մի բան է, որտեղ դուք ձեռք եք բարձրացնելու Աստծո հիմնած տաճարի վրա։

Դարերի ընթացքում եղել են բազմաթիվ կայսրություններ, տիրակալներ և գաղափարախոսություններ, որոնք փորձել են հալածել ու բնաջնջել Քրիստոսի Եկեղեցին, սակայն պատմության թատերաբեմից անհետացել են հենց իրենք, իսկ Եկեղեցին շարունակում է կանգուն մնալ:

Եթե որևէ հոգևորական մեղավոր է, ապա նրա դատավորը Աստուած է։ Ինչպես ասում են՝ Աստծունը՝ Աստծուն, Կայսրինը՝ Կայսրին։

Ընտրելով Նիկոլին, դուք համաձայնվում եք, որ նա ձեզ օգտագործի գրոհելու Էջմիածնի վրա։

Իսկ թե դա ինչ անեծք կարող է բերել ձեր վրա, ինչ հետևանքներ կունենա, դժվար է պատկերացնել։

Ես պարզապես զգուշացնում եմ։

Եթե Նիկոլը մնա, ձեզանից շատերն ավելի ծանր որոշում պիտի կայացնեն, մասնակցե՞ն Էջմիածնի պաշարմանը, թե՞ դիմում գրեն ու դուրս գան։

Հունիսի 7-ին դուք հնարավորություն ունեք հեռու պահելու ձեզ այդ ծանր օրից։

Հունիսի 7-ին դուք միայնակ եք լինելու քվեախցիկում։

Աստուած պահապան հայ ազգին։

հ․գ․ Եթե ձեր հարազատների մեջ կան մարդիկ, ովքեր ծառայում են ներքին համակարգում, ուղարկեք այս հրապարակումը նրանց։ Սա բարեկամական հորդոր է, ցանկություն, նրանց հեռու պահելու արհավիրքից, որը կարող է աղետալի հետևանք ունենալ ոչ միայն նրանց, այլեւ նրանց սերդունդների վրա։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել