Կաթ արտադրողներին պետական աջակցություն՝ մինչև 15,000 դրամ յուրաքանչյուր կովի համար

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
118 Views

Հաստատվել է ՀՀ-ում 2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման ծրագիրը, սկսվել է դիմում հայտերի ընդունման գործընթացը։

Ծրագրին մասնակցելու նպատակով կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերը, սուբսիդավորման գումարի ստացման նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով պետք է դիմում ներկայացնեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների համարները:

Դիմումին կից պետք է ներկայացնել.

անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբույժի կողմից տրված գրանցամատյանից քաղվածք՝ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված պատվաստման գործընթացում կենդանիների ներգրավված լինելու վերաբերյալ:

Յուրաքանչյուր կովի համար նախատեսված սուբսիդավորման գումարը կազմում է 15 հազար դրամ։ Այն տրամադրվելու է 3 և ավելի գլուխ կով ունեցող շահառուներին, սակայն այդ աջակցության գլխաքանակը սահմանափվելու է 20 գլխով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել