Գնացե՛ք ընտրության․ բոլորիս ձայնը խստագույնս որոշիչ է լինելու․Անի Յուզբաշյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
116 Views

Թե որքան կարևոր և օրհասական է հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելը, կարծում եմ, բոլորս էլ արդեն գիտենք։

Ցավոք, այն մարդիկ, հատկապես երիտասարդները, ովքեր առաջին անգամ են ընտրության գնալու, բավականին դժվար և շփոթեցնող ընտրության առաջ են կանգնած։

Խորհուրդ եմ տալիս դիտել վերջին երկու օրերի «Հայաստանը ընտրում է» բանավեճը, որին մասնակցում է 17 ուժ։ Վստահաբար կարող եմ ասել, որ դիտելուց հետո բավականին «հեշտ» կկողմնորոշվեք ձեր ընտրության հարցում։

Թե որքան ակնհայտ և խտացված են բոլոր ուժերի դիրքորոշումները, կառավարման հմտությունները, արժեքներն ու մոտեցումները բանավեճերի ընթացքում կհամոզվեք, երբ դիտեք այն։

Շատերի ընկալմամբ՝ հունիսի 7-ը պարզապես այս կամ այն քաղաքական ուժին ընտրելու կամ չընտրելու հարցն է։

Սա մեր ապագայի, մեր ինքնության, մեր արժեքների և հայ մնալու կամ չմնալու հարցն է։

Այդ պատճառով անտարբեր մնալու իրավունք պարզապես չունենք։

Գնացե՛ք ընտրության․ բոլորիս ձայնը խստագույնս որոշիչ է լինելու։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել