Հանգչիր խաղաղությամբ արևմտյան դեմոկրատիա

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
73 Views

Հանգչիր խաղաղությամբ արևմտյան դեմոկրատիա

Անկախ Հայաստանի գոյության ողջ ընթացքում, մինչև 2018թ., եթե որևէ ընդդիմադիրի քթից առավոտյան լվացվելիս, կամ բարձր ճնշումից արյուն գար՝ արևմտյան կոչվող «դեմոկրատ» դեսպանները, սորոսականները և դրանց կից հկ-ներն ու «քաղհասարակությունը» Բրյուսելից մինչև Վաշինգտոն, Սիդնեյ ու Տոկիո՝ աշխարհով մեկ ոռնոցները կդնեին, և նախագահականի, ԱԺ-ի ու կառավարական շենքերի դռները կջարդեին, թե բա՝ «դեմոկրատիա», «մարդու իրավունք», «խոսքի ազատություն», «շու՜տ,հասե՜ք…», և այլն։ Ավելին՝ Աստված մի արասցե, եթե նախընտրական քարոզարշավի ժամանակ որևէ ընդդիմադիր ուղիղ եթերում փորձեր մարդ սպանել, կամ բռնաբարել, իսկ իշխանությունը հանկարծ փորձեր կանխել՝ գիտե՞ք ինչ կլիներ։ Օրինակ՝ ԵՄ նախկին դեսպան Սվիտալսկին հացադուլ կհայտարարեր, իսկ հկ-ներն ու քաղհասարակությունը ցույցեր ու բողոքի ակցիաներ կանեին։

Իսկ եթե հանկարծ, պատահմամբ որևէ մի ընդդիմադիրի կալանավորեին, ապա Ֆրանսիայի դեսպանը Հանրապետության հրապարակում կինքնահրկիզվեր, իսկ հկ-երի և «քաղհասարակության» ներկայացուցիչները Երևանի Հաղթանակի կամրջից խմբերով ցած կնետվեին՝ ի նշան բողոքի։

2018թ-ից հետո լրիվ հակառակն է։ Օրինակ՝ եթե ոստիկանները 30-40 հոգով պատգամավորի են ծեծում, զոհվածների ծնողների հանդեպ բռնություններ կիրառում, կամ ընդդիմադիրների վրա ռումբեր են նետում, նախընտրական շրջանում ընդդիմադիրների վրա համատարած շինծու գործեր են կարում` հարյուրներով ձերբակալում ու կալանավորում՝ այս դեպքում եվրոպական «դեմոկրատ» դեսպաններն ու իրենց կից հ/կ-երը ընդդիմությանը կոչ են անում՝ հանգիստ մեռնել, և ձայն չհանել։

Սա է այսօրվա «դեմոկրատիան»։

Ողբալի է այսօրվա արևմտյան դեմոկրատիայի և ինքնակոչ «ազատ աշխարհի» վիճակը՝ ողբալի և նողկալի։

Այս ամենից հետո զավեշտալի է, երբ դեռևս կան մարդիկ, ովքեր դիմում են, հույս ունեն և ակնկալում են իրավիճակին համարժան արձագանք։

RIP «western democracy» and «free world»

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել