Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք
Հայկ Նահապետից մինչև Արտաշես Առաջին և Տիգրան Մեծ, մինչև Վարդան Մամիկոնյան և Գևորգ Մարզպետունի, մինչև Դավիթ-Բեկ և Մխիթար Սպարապետ, մինչև Սարդարապատ և Գարեգին Նժդեհ ու արցախյան հերոսամարտ Հայկական Բարձրավանդակը եղել է հայության գոյապայքարի թատերաբեմ: Իրավիճակը ավելի օրհասական է դառել Հայկական Բարձրավանդակ թուրքի ներխուժումով և այդ պահից սկսած մեր բնօրրանը վեր է ածվել Հայ ու թուրք տեսակի գոյության համար մղվող ռազմադաշտի: Թուրքն իր գոյությունը պայմանավորեց Հայի ֆիզիկական բնաջնջումով, որը կանխվեց միայն թուրքերի դեմ Հայ և Ռուս ժողովուրդների համատեղ պայքարում տարած հաղթանակների, դրա արդյունքում իրականացված Հայերի մեծ ներգաղթի, և ի վերջո Խորհրդային 70 տարիներին Հայ ազգի ռազմական, տնտեսական, հոգևոր-մշակութային ձեռքբերումների:
Իսկ, ի՞նչ էր անում արևմուտքը այդ ողջ ընթացքում, իհարկե քար լռություն, ինչպես արցախյան վերջին պատերազմում:
Բիսմարկն ասում էր. «Ռուսների հետ պետք է լինել կամ ազնիվ, կամ ոչ մի կերպ»:
Ազնի՞վ են ռուսների հետ այսօրվա իշխանությունները՝կասկածում եմ: Հետևաբար օրվա հրամայական է դառել նրանց հեռացումը։
Ուստի կոչ եմ անում Ձեզ մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին և Ձեր քվեով մերժել այսօրվա ապազգային իշխանություններին,ովքեր նպաստում են արևմտյան այլասերիչ․հակաքրիստոնեական բարքերի ներմուծմանը Հայաստան ու քվեարկել այն ուժի օգտին,ովքեր Ազգային-Քրիստոնյա Հայաստանի կառուցումը տեսնում են Ռուսաստանի հետ ազնիվ,դաշնակցային հարաբերությունների խորացման մեջ;
Գնա՝,որ գնան։