Դիտումների քանակը` 12
84 Views
Այս գրաֆիկը ցույց է տալիս, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը 1990-ականների կեսերից մինչև 2000-ականների կեսերը զգալիորեն նվազել է՝ մոտ 32%-ից հասնելով 15%-ի։ Սակայն 2008 թվականից սկսած այն կրկին սկսել է աճել, իսկ 2018-ից հետո աճը դարձել է ավելի արագ։ 2024 թվականին ՌԴ մասնաբաժինը հասել է շուրջ 42.4%-ի՝ դառնալով դիտարկվող ամբողջ ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշը։
Այսինքն՝ եթե 2000-ականների սկզբին Հայաստանի արտաքին առևտրում նկատվում էր շուկաների հարաբերական դիվերսիֆիկացում, ապա վերջին տարիներին, հատկապես 2022-ից հետո, Ռուսաստանի դերը Հայաստանի արտաքին առևտրում կտրուկ մեծացել է։