Բազմիցս պատմությունը մեր ցույց է տվել, իշխանություն-ժողովուրդ կապը ռազմական համաձայնություններ չի ունեցել. Սոնա Դավթյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
226 Views

Ճիշտը որ ասենք մենք միշտ ենք դժգոհ, դժգոհ ազգ ենք, մեր եղածից, ունեցածից, բայց ինչի էդպես դժգոհ չենք թշնամուց, ինձ բացատրեք, այդ ոնց է ստացվում, որ բոլորից դժգոհ ենք, բայց թուրքից դժգոհ չենք, բոլորին մերժում ենք, դե զգացել եք, կլինե՞ր տենց թշնամուն մերժեինք, դեմ կանգնեինք ու մարդավարի հայավարի մերժեինք, նենց, որ էլ գոյություն չունենային։ Թե՞ մերը միայն օդում բողոքելն է, հերթը երբ հասնում է գործին ու ռիսկին, մենք այդտեղ ինվալիդ ենք հետն էլ կրակելուց մի աչքը ծուռ է տեսնում։ Դեռևս բան փոխել հնարավոր է, ուշ չէ դե’ռ, <<Արևմտյան Ադր բեջան>>ով ինքը շարունակում է էլի մեզ ու մեր լինելը մերժելու գործընթացը։ Ուշ կլինի այն ժամանակ, երբ ինքը գործընթացը ավարտի, մենք էլ խաղաղություն գոռալով ավարտՎենք։ Այս անգամը մենք սկսեինք էլի, այս անգամ մենք անակնկալի բերեինք, ինչ կլիներ որ…

Ասում է) հարցը նրանում չէ, թե Մեղրին կտանք, չենք տա, հարցը նրանում է, թե ում ձեռքով կտրվի…

Ժողովուրդը չպիտի թողնի…

Իսկ գիտեք դա երբ է հնարավոր, երբ օրինակ 1 միլիոն է ժողովուրդը, 1 միլիոնն էլ զինվոր լինի, ռազմիկ լինի, կին թե տղամարդ, ահել թե ջահել։

Բազմիցս պատմությունը մեր ցույց է տվել, իշխանություն-ժողովուրդ կապը ռազմական համաձայնություններ չի ունեցել։

Իշխանությունն իր միտքն է ունեցել, ժողովուրդն իր։

Բայց երբեք սենց անթասիբ, այլանդակված վիճակ չի եղել։

Ընտրությունն էլ, ազգի երեսն է։ Ում ընտրենք, էդ էլ մենք ենք։

Ու միանշանակ էս օրվան մենք արժանի ենք։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել