Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանի ուղերձը հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
140 Views

ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Այս օրը ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ երեխաները մեր կյանքի ամենաթանկ արժեքն են, մեր ներկան ու ապագան, մեր համայնքի և հայրենիքի զարգացման գլխավոր երաշխիքը։ Մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է ապահովել նրանց անվտանգ, երջանիկ և արժանապատիվ մանկությունը, ստեղծել պայմաններ կրթվելու, զարգանալու, երազելու և իրենց կարողությունները լիարժեք դրսևորելու համար։

Տաթև համայնքի երեխաները մեր հպարտությունն են։ Նրանց հաջողությունները, ժպիտներն ու ձեռքբերումները մեզ ուժ և վստահություն են տալիս շարունակելու համայնքի զարգացմանն ուղղված աշխատանքները՝ հանուն ավելի բարեկեցիկ ու հնարավորություններով լի ապագայի։

Սիրելի՛ երեխաներ, մաղթում եմ ձեզ անհոգ մանկություն, առողջություն, անսահման երջանկություն, հետաքրքիր բացահայտումներ և իրականացած երազանքներ։ Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, ջերմությամբ, խաղաղությամբ և բարի մարդկանցով։

Հարգելի՛ ծնողներ և մանկավարժներ, շնորհակալություն եմ հայտնում ձեր նվիրումի, հոգատարության և երեխաների դաստիարակության կարևոր գործում ունեցած անգնահատելի ներդրման համար։

Թող յուրաքանչյուր երեխայի ժպիտ լինի մեր համայնքի ամենագեղեցիկ ձեռքբերումը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել