Դիտումների քանակը` 29
133 Views
Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի թիմը մասնակցել է «Մարտեր առանց կանոնների» Հայաստանի առաջնությանը՝ արժանապատվորեն ներկայացնելով համայնքը և ցուցադրելով բարձր պատրաստվածություն։
Մրցումների արդյունքում Գորիսի մարզադպրոցի մարզիկներ Ջուաննա Աբրահամյանը և Էդիկ Մարտիրոսյանը փայլուն ելույթներով գրավել են առաջին հորիզոնականները։
Այս կարևոր հաղթանակի շնորհիվ մարզիկները ստացել են Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունք։
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մարզիչներին՝ մաղթելով նոր հաղթանակներ։